Ռուսաստանն ակնկալում է հստակեցում Նիկոլ Փաշինյանի խոսքերի վերաբերյալ. Կրեմլ

26.10.2023 14:53
783

Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ  խոսում էր «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները «հիմնականում» Երևանին բերեցին «անվտանգության ոլորտում  հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը»։

«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Բարեկամներ, մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունը այս հարցի վերաբերյալ: Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և մենք շարունակելու ենք դա անել, ունենք շատ ծավալուն օրակարգ»,-ասել է Պեկսովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, փորձում է օգնել Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Սա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի հասնելու համար»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40