Ռուսաստանն իսկապես մտահոգված է այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ. Պեսկով

29.12.2022 15:54
973

 Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած լարվածությամբ և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:   

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Լաչինի միջանցքի թեման։

«Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է երեկ չէ առաջին օրը Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով զրույցները կշարունակվեն: Մենք իսկապես մտահոգված ենք այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ», - ընդգծել է նա։

Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղ միջազգային խաղաղապահներ ուղարկելու ՀՀ վարչապետ Փաշինյանի գաղափարի մասին՝ Պեսկովը նշել է, որ «միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան»։

«Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և թանկագին գործընկերն է», - ասել է Կրեմլի խոսնակը։

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53