Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան

20.07.2018 14:32
1141

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել, հետևաբար՝ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին, ապա վարչապետը նշեց, որ ամեն օր այն կարող է ավելանալ, պակասել, սակայն, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40