Վրաստանին օգնելու նպատակով ԱՆ Արսեն Թորոսյանի հրամանով մեր կողմից նրանց կտրամադրվի կարմրուկի 30.000 դոզա պատվաստանյութ

02.02.2019 12:53
1312

Վրաստանին օգնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով մեր կողմից նրանց կտրամադրվի կարմրուկի 30.000 դոզա պատվաստանյութ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարը։

Թորոսյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Վրաստանին օգնելու նպատակով իմ հրամանով նրանց մեր կողմից կտրամադրվի կարմրուկի 30.000 դոզա պատվաստանյութ, որպեսզի մեր հարեւան երկիրը ավելի արդյունավետ եւ արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ ինչպես գիտեք հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։

Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաեւ, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում՝ 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների։

Բարեբախտաբար, Հայաստանում կարմրուկի տեղական վերջին դեպքը արձանագրվել է 2007թ-ին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018թ․-ի դեկտեմբերին՝ ՌԴ-ից ժամանած ուղեւորի մոտ եւ կրկին բարեբախտաբար՝ տարածում չէր ունեցել մեր երկրում։

Կոչ եմ անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի»:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40