Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ վերաբերվում եմ. Նիկոլ Փաշինյան

20.05.2026 12:07
417

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի անելու, Շնողում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե ՌԴ նախագահի հետ ունի ընկերական հարաբերություններ։

«Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս ՌԴ նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում  մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ ջերմ են, բայց պրոբլեմն այլ տեղ է. «Ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ, ժողովուրդ ջան, հումորը՝ հումոր, բայց հումորն էլ... Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ու ես այդպես էլ վերաբերվում եմ»։

Փաշինյանն ասաց, թե Հայաստանը Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չի արել ու չի անի ոչինչ։

«Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան՝ Հայաստանի շահերին»,- հավելեց նա։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22