Ռուսաստանը Կասպից ծովով՝ նավերով, Իրան է ուղարկում տոննաներով տրոտիլ և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստամասեր. NBC News

19.08.2026 10:45
343

Ռուսաստանը Կասպից ծովով՝ նավերով, Իրան է ուղարկում տոննաներով տրոտիլ և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստամասեր։ Այս մասին ասվում է եվրոպական կառավարություններից մեկի պաշտոնական փաստաթղթում, որը հայտնվել է NBC News հեռուստաալիքի տրամադրության տակ։ Նշվում է, որ փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության հավաստիությունը հաստատել է արևմտյան մի պաշտոնյա։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մատակարարումներն իրականացվում են Կասպից ծովով՝ ռուսական նավահանգիստներից ուղղակիորեն դեպի Իրան։ Այս երթուղին գործնականում անհասանելի է արևմտյան երկրների վերահսկողության համար և թույլ է տալիս խուսափել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից վերահսկվող միջազգային ծովային ուղիներից։

Հեռուստաալիքը հայտնում է, որ Կասպից ծովով տեղափոխվող փայտե կոնտեյներներով տեղափոխվում են ոչ միայն առևտրային ապրանքներ։ Ռուսաստանը Իրան է փոխադրում պայթուցիկ նյութեր, ԱԹՍ-ների բաղադրիչներ և ռազմամթերք։ Արևմտյան պաշտոնյաները հայտարարում են, որ բեռների տեղափոխման այս գործողությունը վերականգնում է Թեհրանի ռազմական արսենալը, որը, ըստ NBC News-ի, սպառվել էր այս տարի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։

Փաստաթղթում նկարագրվում են մատակարարումները, որոնք ներառում են տրինիտրոտոլուոլ (պայթուցիկ նյութ, որը հայտնի է որպես տրոտիլ), ինչպես նաև Իրանի համար նախատեսված ԱԹՍ-ների մասեր և ռազմամթերք։ Այս նյութերը ճիշտ այն նյութերն են, որոնք անհրաժեշտ են Թեհրանին՝ իր ռազմական պոտենցիալը վերականգնելու համար, իսկ դրանց հասցման համար ընտրված երթուղին պայմանավորված է հենց հանգամանքով, որ արևմտյան ուժերը չկարողանան այն կասեցնել։

NBC News-ը նշում է, որ մատակարարվող բաղադրիչների մի մասը նախատեսված է «Շահեդ» տիպի իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությունը վերականգնելու համար։ Հեռուստաալիքի աղբյուրները մատակարարումները դիտարկում են որպես Մոսկվայի և Թեհրանի միջև երկարաժամկետ ռազմական համագործակցության մաս, այլ ոչ թե ժամանակավոր միջոց։

Իրանին փոխանցված նյութերի հստակ ծավալները չեն հրապարակվում։ Ռուսաստանն ու Իրանը չեն պատասխանել փաստաթղթում բերված տվյալների վերաբերյալ NBC News-ի հարցումներին։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40