Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ պատժամիջոցների խստացման դեպքում, վստահեցնում է Լավրովը

12.02.2021 15:13
1264

Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե դաշինքը խստացնի Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Դիվանագետը պնդել է, թե Ռուսաստանի իշխանությունները չեն ուզում մեկուսանալ միջազգային կյանքից, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ են գնալ այդ քայլին։

«Դա տեղի կունենա, եթե մենք տեսնենք, որ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ են սահմանվում, որոնք վտանգներ են ստեղծում մեր տնտեսության համար։ Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի», - ասել է Լավրովը լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները կտրուկ սրվել են վերջին շաբաթներին՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու և նրան աջակցող ցուցարարների ձերբակալություններից հետո։ Անցած շաբաթ Մոսկվան երկրից վտարեց եվրոպական երեք երկրների դիվանագետների՝ այդ ցույցերին մասնակցելու մեղադրանքով, ինչին հետևեց ԵՄ երկրների նույնանման արձագանքը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40