Օգսեն Թովմասյան․ չհասրեց մեծացնել իր երազած որդուն

21.04.2021 16:16
1761

Օգսեն Խաչիկի Թովմասյան․ ծնվել է 1979 թ․ սեպտեմբերի 14-ին Սիսիան քաղաքում։ Սովորել է Սիսիանի N 4 միջնակարգ դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Նոյեմբերյանում։ Սովորել է Սիսիանի N 68 ուսումնարանում, ստացել տրակտորիստ-մեքենավարի մասնագիտություն։ Ամուսնացած էր, ունի 3 երեխա։

Օգսենի մասին զրուցում ենք կնոջ՝ Նաիրայի հետ․ «Ամուսինս ոսկի ձեռքեր ուներ, ամեն ինչ կարողանում էր անել՝ կահույք էր նորոգում, էլեկտրական սարքավորումներ նորոգում, իսկ մեքենաների մասին խոսելն ավելորդ է՝ առավոտյան ամբողջությամբ քանդում էր մեքենան, երեկոյան՝ հավաքում։ Բարի, խաղաղ մարդ էր, վիճել չէր սիրում, երբ ինչ-որ հարցում համաձայն չէի լինում, զգում էր, երկար-բարակ խոսելու փոխարեն ասում էր․ «Այ բալա, գնա մի կոֆե դիր» ու վեճը չսկսված ավարտվում էր։ Մենք երկու աղջիկ ունեինք, ամուսինս երազում էր տղա երեխա ունենալ, երեք տարի առաջ ծնվեց մեր որդին՝ Նարեկը։ Ուզում էր երես տալ որդուն, ուզում էր, որ որդին ամեն ինչ ունենա, բայց չհասցրեց իր երազանք-որդուն մեծացնել»։

2014 թ․ ծառայության է անցել Սիսիանի զորամասում՝ վարորդ։ Ծառայակից ընկերները նրա մասին միայն լավն են պատմում․ «Լավ Վարորդ էր Հովոն /Օգսենին այդ անունով են կոչում/, մեր տղերքն ափսոս էին, հանգիստ, բարի, պարզ մարդ էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր․․․»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը․ Օգսենը հոկտեմբերի 8-ին Կարմիր Շուկա է մեկնում իր վարած մեքենայով․ զանգահարելիս հույս էր տալիս, ասում, որ ինքը լավ է, որ հաղթելու են, հոկտեմբերի 14-ին ընտանիքի անդամներն Օգսենից վերջին զանգը ստացան։ Հետո հեռախոսը լռեց՝ տեղը զիջելով տագնապին․․․

Տագնապ ու սպասում, որ երկար՝  154 օր, տեւեց․․․

Հինգ ամիս անց ԴՆԹ-ն հաստատեց՝ Օգսեն Թովմասյանը նահատակվել է․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40