Ռուսաստանը շահագրգռված Է Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման հարցում. Լավրով

05.12.2022 17:16
920

Ռուսաստանը շահագրգռված Է՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Կարևոր թեմա Է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, և հոկտեմբերի վերջին եղավ հերթական գագաթնաժողովը Սոչիում», - ասել Է ՌԴ-ի դիվանագիտության ղեկավարը: Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանի սահմանազատման  և այլ հարցերի կարևորությունը:

«Մենք շահագրգռված ենք՝ ամեն կերպ նպաստելու   տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմամբ»,- ընդգծել Է Լավրովը:

Ինչպես նշել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, կողմերը հանդիպման ընթացքում կքննարկեն նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը: «Միշտ մեր օրակարգում են փոխգործակցությունը տարածաշրջանում, կասպիական թեմատիկան, շփումները Միավորված Ազգերի Կազմակերպությունում, ԵԱՀԿ-ում, Անկախ պետությունների համագործակցությունում և այլ գործընթացներ, որոնք տեղի են ունենում մեր ընդհանուր տարածությունում», - հավելել Է Լավրովը:

Դիվանագետը հիշեցրել Է, որ այս տարի նշվում Է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և առանձնացրել է այս տարի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շուրջ հռչակագրի ստորագրումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած  այցի ընթացքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40