Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը

13.05.2020 10:26
1126

Թռիչքների ընթացքում ինքնաթիռներում բաժանելու են միայն ըմպելիքներ ու նախապես փաթեթավորված խորտիկներ։ Ուղևորները կկարողանան օգտվել զուգարաններից, բայց ընկերության աշխատակիցները միջոցներ կձեռնարկեն, որ մարդիկ հերթ չկանգնեն։

 Ryanair իռլանդական լոուքոսթեր ավիաընկերությունը պատրաստվում է հուլիս 1-ից վերականգնել չվերթերի 40%-ը։ Անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները պարտավոր կլինեն բժշկական դիմակներ կրել ու ջերմաչափում անցնել։ Տեղեկությունը Sky News հեռուստաընկերությանը հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ՝Լիրին։

Ավիափոխադրողը նախատեսում է օրական մոտ հազար չվերթ իրականացնել։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սոցիալական հեռավորություն է  պահպանվելու ու անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու։

Թռիչքի ընթացքում ինքնաթիռներում բաժանելու են միայն ըմպելիքներ ու նախապես փաթեթավորված խորտիկներ։ Ուղևորները կկարողանան օգտվել զուգարաններից, բայց ընկերության աշխատակիցները միջոցներ կձեռնարկեն, որ մարդիկ հերթ չկանգնեն։

Ryanair-ը նշել է, որ կորոնավիրուսի պայմաններում անվտանգությունն  ապահովելու համար օդանավակայանում չափելու են մարդկանց ջերմությունը։

Հուլիս և օգոստոս ամիսների չվերթերի համար գրանցվելիս լոուքոսթերի հաճախորդները պետք է մանրամասն տեղեկություն հայտնեն իրենց ուղևորության մասին, այդ թվում նշեն ուղևորության տևողությունն ու վերջնական կետի հասցեն։ Ryanair-ը այդ տվյալները փոխանցելու է ԵՄ երկրներ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում օգնելու համար։

Ի՞նչ է պետք իմանալ Ryanair-ով ճամփորդելիս

Մայիսի մեկի Ryanair-ը հայտնել էր կորոնավիրուսի պատճառով ավիացիայում «աննախադեպ ճգնաժամի» մասին։ Ընկերությունն ասել էր, որ առնվազն մինչ 2020 թվականի հունիսը չի վերականգնի չվերթերի նորմալ ռեժիմը։ Լոուքոսթերի գնահատմամբ՝ 2019 թվականի գների ու պահանջարկի մակարդակը վերականգնելն առնվազն երկու տարի կպահանջի։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40