«Սա ազնիվ խաղ չէ». Էդմոն Մարուքյան

16.02.2019 19:17
1278

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում և դատապարտում է !!!

Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու արատավոր գործելակերպից։ Ի թիվս այլ զրպարտությունների, մամուլի այդ միջոցները տեղեկություններ են հրապարակում այն մասին, թե իբր «Լուսավոր Հայաստանը» հովանավորվում է հանրապետության նախագահ Արմեն Սարսգանի կողմից։ Այդպիսով, փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին։ Բոլոր անհանգիստներին կոչ ենք անում «Լուսավոր Հայաստանի» հովանավոր/ներ փնտրելու փոխարեն զբաղվել երկրում օրըստօրե կուտակվող խնդիրներով, որոնց լուծումը իշխանության ուղիղ պարտականությունն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում են ընդդիմադիր ուժի նկատմամբ իշխանության կողմից վերահսկվող մամուլի միջոցների այս գործելաոճը։ Սա ազնիվ խաղ չէ, ընդդիմախոսությանը լուտանքով պատասխանելը ժողովրդավարական Հայաստանին հարիր չէ։ Սա հարիր չէ նաև այն արժեքներին, որոք որպես ուղենիշ հռչակում էր Նիկոլ Փաշինյանը՝ թավշյա հեղափոխություն իրականացնելիս։ Տարակուսելի և դատապարտելի է սիրո և հանդուրժողականության կարգախոսներով իշխանության եկած ուժի կողմից ընդդիմախոսների նկատմամբ ցուցաբերվող ատելության և անհանդուրժողականության գործելակերպը։

#ՆորՀայաստա՞ն....»:

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40