Սա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի գործող ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ. Արմինե Օհանյան

07.07.2025 18:56
689

Երեկ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` ընդդեմ «Հրապարակի»: Հայցը դեռ չենք ստացել, բայց իմացա, որ մեր մի հրապարակման մեջ զրպարտություն է տեսել իր հասցեին եւ 1 միլիոն դրամ է պահանջում` այն հույսով, որ «Հայաստանում չկա դատավոր, որը կմերժի իր հայցը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Արձանագրենք, որ սա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի գործող ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ: Նախկինները հասկանում էին, որ հավասար պայմաններում չեն կարող լինել ցանկացած ԶԼՄ-ի հետ եւ զերծ էին մնում չկայացած դատական համակարգի պայմաններում պյուռոսյան հաղթանակ արձանագրելու քայլից:

Բայց ասել, որ զարմացած եմ` ճիշտ չի լինի. մարդն իր վատ արարքների մեջ շատ հետեւողական է եւ բացարձակապես կորցրել է կապն իր պրոֆեսիայի հետ: Նորմալ է: 1999-ին Սերժ Սարգսյանն էր Փաշինյանի «Օրագրին» դատի տալիս, հիմա ինքը` «Հրապարակին»: Երեւի պարզ է, չէ՞, 17 տարվա ընթացքում ինչքան են «Հրապարակին» դատի տվել (80-90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով), ուստի մի դատ ավել, մի դատ պակաս` մեր կյանքում բան չի փոխվում: Հրապարակմանն էլ չեմ անդրադառնա, որովհետեւ հրապարակախոսական բնույթի, հարցադրումներ պարունակող հոդվածում միայն հիմար մարդը զրպարտություն կտեսնի:

Այս պատմության մեջ ինձ այլ բան է զարմացնում. ոչ բոլոր հայցվորներն են փող պահանջում ԶԼՄ-ներից, շատերն իրենց պատվից ցածր են համարում դա, որովհետեւ եթե քեզ տեղեկատվությունը հերքելն է հետաքրքրում, կարող ես դիմել դատարան, (չնայած նորմալ մարդիկ խուսափում են դրանից), բայց եթե ուզում ես լրատվամիջոցին վնաս պատճառել, ֆինանսական նեղ կացության մեջ դնել, փակել այն, այդ դեպքում նաեւ փողային պահանջ ես ներկայացնում: Այս մարդը որոշել է «Հրապարակին» վնաս պատճառել, դժվարացնել մեր գործունեությունը, երազում է, որ «Հրապարակը» փակվի:

Ես չեմ ուզում հիշեցնել, որ 1998-ին «Օրագիրը» սկսել է հրատարակվել իմ անձնական համակարգչի, պրինտերի ու սկաների միջոցով, որը ես անհատույց նվիրել եմ «Օրագրին» եւ չեմ էլ հաշվում, թե այդ ժամանակ ինչ արժեր այդ տեխնիկան: Ես չեմ ուզում հիշեցնել, որ երբ իր դեմ քրեական գործ էին հարուցել մի անստորագիր հրապարակման մեջ պաշտոնյային «դեգեներատ» անվանելու համար, ես` առանց իրեն տեղեկացնելու, գնացել եմ ոստիկանություն եւ դիմում գրել, որ հրապարակման հեղինակը ես եմ` ինձ դատեք: Չեմ ուզում հիշեցնել, որ երբ Մարտի 1-ի գիշերը փոշոտված ու հալածված մեր տան դուռը թակեց, ինչպես եմ առավոտ շուտ վազել խանութ` հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա: Չեմ հաշվում, թե ինչ ենք ծախսել իր կեցության վրա ընդհատակում գտնվելու, տեղից տեղ տեղափոխելու ... եւ հազարավոր այլ դեպքերում: Գիտեմ` ինքն էլ չի հաշվում, որովհետեւ «ծնվել է» 2018 թվականին, իսկ մինչ 2018-ը ապրած կյանքը ջնջել է: Ինչպես ես եմ ջնջել իր համար արածներս` 2018-ից առաջ, բուն 2018-ին եւ անգամ հետո: Արել եմ` գցել եմ ջուրը: Իմ` որպես ընկերոջ, որպես խմբագրի, որպես քաղաքացու պարտքն եմ համարել:

Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի մեծ վնաս, Նիկոլ, անձամբ ինձ պատճառել դու այլեւս չես կարող, որովհետեւ Արցախի կորուստը, մեր երեխեքի զոհվելը, մեր պետության այս գահավիժումը, մեզ ապագայից զրկելը, հանրային այս թշնամանքն ու պառակտումը եւ մյուս բոլոր աղետները, որ բերել ես այս 7 տարում, ոչ մի նյութական վնասի ու հայցապահանջի հետ հնարավոր չէ համեմատել»,-գրել է Օհանյանը:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01