Գորիսի «Միրհավ» հյուրանոցի հնագիտական իրերի հավաքածուն, որի մեջ է նաև մամոնտի քանդակը

14.06.2024 11:36
1170

Գորիս քաղաքի Մաշտոցի 100 հասցեում է գտնվում «Միրհավ» հյուրանոցը, որը հայտնի է նաև հնագիտական ու ազգագրական նյութերի ուշագրավ հավաքածուով։

200 և ավելի ցուցանմուշը հավաքվել են հյուրանոցի սեփականատեր Շահեն Զեյթունցյանի նախաձեռնությամբ ու ջանքերով։

Դրանք տեղադրված են հյուրանոցի տարբեր մասերում (ներսում և դրսում) ու գրավում են այցելուների ուշադրությունը։

Այդ ամենը դիտելուց հանգում ես եզրակացության՝ Շահեն Զեյթունցյանը մեծ գործ է կատարել Գորիսի տարածաշրջանի ազգագրությունը հարստացնելու ուղղությամբ։

Հավաքածուի մեջ են խեցեղեն իրեր, ճրագներ և յուղաճրագներ, փայտե աշխատանքներ, կապերտային (կարպետային) գործվածքներ, քարե կուռքեր, խնոցիներ՝ կավից ու փայտից, մետաղական առարկաներ, գյուղատնտեսական գործիքներ, կահույք՝ տարբեր տեսակի և ժամանակաշրջանի, դարբնոցային իրեր, պղնձյա առարկաներ, բարակ փոկից գործած խոշոր ծակերով մաղեր՝  ընդեղեններ մաղելու համար։

Հավաքածուի մեջ առավել հետաքրքիր է մամոնտի քանդակը՝ գրանիտից։ Թե ինչպես է մոտ 10 հազար տարի առաջ մահացած-անհետացած կաթնասունի քանդակը հայտնվել Գորիսի տարածքում՝ դժվար է ասել։

Տպավորիչ են կապերտային (կարպետային) գործվածքները՝ հետաքրքիր զարդամոտիվներով, հորինվածքներով, յուրահատուկ նախշերով։   

Գորիսը հարուստ է եղել ինչպես կապերտագործությամբ, այնպես էլ խեցեգործությամբ (բրուտագործություն, կավագործություն), ինչը հաստատում են նաև հավաքված խեցեղեն իրերը՝ ամաններ, սափորներ, կժեր, կարասներ՝ տարբեր չափսերի, որոնց թվում՝ խեցեգործական արվեստի բարձրարժեք նմուշներ։

Շատ ափսոս, որ հնագիտական ու ազգագրական այդ ցուցանմուշները դեռևս հաշվառված–գույքագրված չեն ու առայժմ չեն արժանացել ոլորտի  մասնագետների ուշադրությանը։

Սակայն, ըստ Շահեն Զեյթունցյանի, առկա հնագիտական իրերը և՛ քարի դարից են, և՛ էնեոլիթից, և՛ բրոնզե դարից ու միջին դարերի տարբեր փուլերից։

Հնագիտական ցուցանմուշների մեծ մասը, անշուշտ, Գորիսի տարածաշրջանից է։ Սակայն ցուցանմուշներ կան նաև Արցախից, Կուր-Արաքսյան դաշտավայրից, Արևմտյան Հայաստանից և մասնավորապես Մուշից։

Հնագիտական նյութերի հավաքումը՝ մեկնարկված 2006 թվականից, որքան հասկացանք հյուրանոց կատարած մեր այցելության ընթացքում, շարունակվում է։

Մինչդեռ այսօր արդեն կարելի է փաստել՝ «Միրհավի» մասնավոր հավաքածուն լուրջ ներդրում է ազգագրության ոլորտում։ Այն հարուստ նյութ է պարունակում հայ ժողովրդի սյունիքյան հատվածի կենցաղի, սովորույթների, յուրահատկությունների, պատմամշակութային առանձնահատկությունների մասին։

 

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40