«Սա իմ տուն տանող ճանապարհն է, ես իմ տունդարձի պայքարն ունեմ». Մետաքսե Հակոբյան

31.08.2024 21:30
651

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «14-ը մայիսի 2023 թ. Սա իմ տուն տանող ճանապարհն է…. Շրջափակման ժամանակ հաճախ էի տեսանյութեր ուղարկում Արցախից դուրս գտնվող ընկերներիս, որ հանկարծ չկոտրվեն, չթուլանան, պայքարեն…Երբևէ մտքովս անգամ չի անցել, որ մի օր այլևս այս ճամփան ինձ տուն չի տանի։ 11 չապրված ամիսներն ինձ համոզեցին, որ յուրաքանչյուրս պիտի իր տուն դառնալու պայքարը տանի ու հենց այդ տներն են, որ գյուղն ու քաղաքը, պետությունն ու հայրենիքը պիտի վերադարձնեն, մեզ միավորեն հանունի։ Ես չեմ սգա, չեմ ողբա, ես իմ տունդարձի պայքարը ունեմ, նահատակված քաջորդիներին պատասխան ունեմ տալու։ Սա հենց իմ անձնական պայքարն է։ Ես դեռ պիտի Սեպտեմբերի 2-ներ նշեմ իմ տանը, իմ քաղաքում, իմ հայրենիքում։ Պաշտում եմ Հայաստան հայրենիքս, բայց պիտի գնամ Արցախ հայրենիքս։ Վաղը, սեպտեմբերի 1-ին, ժամը 19։00 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում կայանալիք հավաքին, որը նվիրված է Արցախի Հանրապետության օրվան»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40