Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է ՀՀ-ի ներքին գործը․ ԱԳՆ

13.08.2024 19:23
634

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը: Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ  Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հարցմանն ի պատասխան արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների  գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ Նշենք, որ Ադրբեջանը, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին, որը հենվում է «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» դեռևս 1989-ին ընդունված որոշման վրա․ Բաքուն այստեղ տարածքային պահանջներ է տեսնում։ Հիշեցնենք, որ մայիսին վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել: Ավելի վաղ Factor.am-ը նոր Սահմանադրության նախագծի մշակման վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն։ Ի պատասխան նախարարությունից տեղեկացրել էին, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռևս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակման փուլում է, և բուն նախագծի տեքստի մշակման շուրջ աշխատանքներ դեռ չեն տարվում: Մանյա Պողոսյան 

© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40