Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին նրան ազատելու հնարավորությամբ

03.03.2021 11:02
6415

Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ ՆՇԱՆԱԿՈՒՄ է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:

«Այսինքն՝ գլխավոր շտաբի պետին ԱԶԱՏԵԼՈւ լիազորությունը Սահմանադրությամբ սահմանափակված է՝ քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում զինված ուժերին անձեռնմխելի պահելու նպատակով (Ազատման հիմքերն ընդհանուր են՝ քաղաքացիության կորուստ, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հրաժարականի դիմում ե այլն):

Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը եւ կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված ՉԷ:

Այսինքն՝ Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին Գլխավոր շտաբի պետին ազատելու հնարավորությամբ։

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նախատեսում է բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնից հայեցողական ազատելու հնարավորությունը, նախ՝ դա Գլխավոր շտաբի պետի վրա չի տարածվում, որովհետեւ ինչպես նշեցի Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, իսկ Սահմանադրությունը վերադաս է օրենքի նկատմամբ, սահմանադրական մարմիններն էլ իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ, 2-րդ՝ սահմանադիրն առանձնացրել է Գլխավոր շտաբի պետին զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից՝ նշելով, որ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձն է եւ տալով նրան սահմանադրական հատուկ կարգավիճակ։

Հետեւաբար՝ գլխավոր շտաբի պետին ազատելու կապակցությամբ մեկնարկած գործընթացն ինքնին հակաիրավական է, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել։

Նախորդիվ եւս անդրադարձել էի այս հարցին՝ հղումը մեկնաբանություններում»,- գրել է Մելոյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40