Սահմանապահ Բնունիսի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանի խոսքը տարեմուտի շեմին

27.12.2024 11:02
1479

Հաճելի հնարավորություն է ընձեռված՝ «Սյունյաց երկրի» միջոցով շնորհավորանքի խոսք ուղղելու համերկրացիներիս՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ։

Եվ ուրեմն, սիրելի հայրենակիցներ, նախ ընդունեք շնորհավորանքներս ու լավագույն մաղթանքներս։

Երկու տարվա սահմանագծում, ավանդաբար, ամփոփվում է ավարտվող տարում արած–դրածը, նախանշվում են նոր տարվա գլխավոր խնդիրները, հնչեցվում մարդկանց երազանքներն ու սպասելիքները։

2024–ին մի քանի ծրագրեր ենք իրականցրել՝ միտված գյուղի առջև ծառացած որոշ խնդիրների լուծմանը։

Իսկ գալիք 2025-ին․․․ Մենք ունեցել ենք և ունենք հստակ գիտակցում՝ երկիրը և մասնավորապես Սյունիքը կարող է կանգուն և ուժեղ լինել լեռնային մեր գյուղերի հաստատունությամբ ու զարգացող ընթացքով։ Ասել է՝ եկող տարում և հետագայում ընդհանրապես ակնկալում ենք մեր գյուղերի (հատկապես սահմանապահ և սահմանամերձ) կայունության ապահովմանը միտված հստակ քայլեր։

Բնունիսն ունեցել է հետաքրքիր պատմություն, ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն։

Բնունիսը մեր ժողովրդին տվել է նշանավոր մարդիկ, որոնցով հպարտանում ենք։

Բնունիսի զավակները ոտքի են ելել, երբ հայրենիքը պաշտպանության կարիք է զգացել։

Այդ ամենը նշանակում է, որ արժանավոր տերը պիտի լինենք մեր ազգային արժեքների և ավանդույթների։ Եվ, իհարկե, պարտավոր ենք արթուն պահել հիշատակը բոլոր այն քաջորդիների, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի։

Բազմաթիվ երազանքներիցս մեկն էլ այն է, որ երիտասարդները (և ոչ միայն մեր գյուղում) իրենց ապագայի ծրագրերը կապ են գյուղական բնակավայրերի հետ։

Թող 2025-ը այդ մտածումների ու երազանքների՝ ինչ–որ չափով իրականացման տարի լինի։

Թող նոր տարին բոլորիդ օջախներին ուրախություն և բարգավաճում բերի։

Թող նոր տարում զորանա Հայոց բանակը, որի մարտիկների նվիրական պահվածքը տեսնում ենք նաև Բնունիսին մերձակա սահմանների անվտանգությունն ապահովելիս։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22