Եվ Հիսուս ասաց. «...Պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»

05.09.2014 23:48
3730

Շաղատը, 4-9-րդ դարերում լինելով Ծղուկ գավառի մայրաքաղաքը, ունեցել է իր ծաղկուն շրջանը, այստեղ է գործել Սյունյաց աշխարհի մայր եկեղեցին` Սուրբ Ստեփանոս Նախավկան: Ազգագրագետ Երվանդ Լալայանն ապացուցել է, որ այդ նույն վայրում է հետագայում շինվել Սուրբ Գեւորգ եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ: Միայն եկեղեցու պատին փորագրված պահպանվել է եկեղեցու վերակառուցման տարեթիվը` 1848թ.: Այն, որ Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է մայր տաճարի հիմքի վրա, վկայում են տարածքում հայտնաբերված խաչքարերը, գերեզմանաքարերն ու եկեղեցու հիմքում գտնված քարերը:

2014թ. օգոստոսի 28-ը, հիրավի, շաղատեցու համար դարձավ պատմական` ե՛ւ որպես Սուրբ Գեւորգ եկեղեցու վերածննդի օր, ե՛ւ որպես Շաղատ համայնքի օր:

Ինչպես ասում են, հարուստ է ոչ թե նա, ով կարողություն ունի, այլ նա, ով նվիրաբերում է: Այս խոսքի վկայությունը եղավ Շաղատ համայնքում Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությունը, որի վերանորոգման աշխատանքները բացառապես կատարվել են Սյունիքի սերմարտադրողների միության նախագահ, Շաղատ համայնքի պատվավոր անդամ Գագիկ Խաչատրյանի եւ շաղատեցիների համառ ջանքերով:

Շաղատում շուրջ 40-50 տարի իշխանությունը Խաչատրյանների գերդաստանի ձեռքում էր: Գագիկ Խաչատրյանի հայրը 30 տարի եղել է գյուղի կոլտնտեսության նախագահ, ում փոխարինել է Գագիկ Խաչատրյանը. «Մշտապես մտածել եմ գյուղը պահպանելու, արտագաղթից խուսափելու մասին, որ արդեն սպառնում է Շաղատ համայնքին: Շաղատի մասին գիրքը հրատարակելուց հետո իմ հաջորդ քայլը Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումը պիտի լիներ, որի նպատակով դիմել եմ տարբեր ատյաններ եւ պետական աջակցություն չստանալով` որոշել սեփական միջոցներով սկսել եկեղեցու վերանորոգումը: 2-2.5 տարում վերանորոգեցինք եկեղեցին, ամենամեծ դժվարությունը պետական ատյաններից համապատասխան թույլտվություն ստանալն էր: Աստծո օգնությամբ կարողացել ենք հասնել մեր նպատակին»:

Վերանորոգման աշխատանքների գումարի 80%-ը ներդրել է Գագիկ Խաչատրյանը, իսկ 20%-ը ձեռք է բերվել շաղատեցիների հանգանակության շնորհիվ: Ընտանիք կար, որ կատարել է ընդամենը 1000 դրամի ներդրում, բայց կարեւորն այս պարագայում գումարի չափը չէր, այլ պատրաստակամությունը` սկսած գործն ավարտին հասցնելու համար: Նախաձեռնությունը մեծ տարածում գտավ, եւ արդյունքում կարողացան ամբողջովին վերանորոգել եկեղեցին, կահավորել այն, կառուցել խաչքար, բարեկարգել շրջակայքը:

Հետագայում տարածքում ոռոգման համակարգ պիտի անցկացնեն, շրջակայքի բարեկարգումն ավարտին հասցնեն:

Շաղատը հարուստ է մատուռներով, հուշարձաններով, խաչքարերով, որոնք նույնպես պահպանության խնդիր ունեն, եւ, բարերարի խոսքով, այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է ունենալու:

Եկեղեցու վերանորոգման ընթացքում միջազգային կազմակերպությունների չեն դիմել, փորձել են շաղատեցի մեծահարուստների աջակցությունը ստանալ, բայց արձագանք չեն ստացել. չունեւոր խավն ավելի արագ արձագանքեց:

Եկեղեցու վերաօծումը կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ինչին հաջորդեց կնունքի արարողությունը Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի եւ քահանաների մասնակցությամբ: «Օգոստոսի 28-ն անձամբ ինձ համար, իմ ընտանիքի համար, իրոք, մեծ խորհուրդ ունի, այդ օրն իմ հայրիկի ծննդյան օրն է, եւ ճակատագրի բերումով այդ օրն է ծնվել նաեւ իմ Գագիկ թոռնիկը. կնունքի երթը սկսում ենք նրանով եւ պատվիրում, որ իր ամբողջ կյանքում պահապան լինի եկեղեցուն», - նշեց բարերարը:

Կնունքի արարողությանը համընթաց տոնական համերգ էր անցկացվում, որի ընթացքում Գագիկ Խաչատրյանը մասնավորապես նշեց. «2014թ. օգոստոսի 28-ը Շաղատի պատմության մեջ ազդարարում է նոր էջ, քանզի շաղատեցու համառ ջանքերով, Աստծո օգնությամբ կարողացել ենք վերածնել մեր համայնքի հոգեւոր տաճարը, այն եզակի շինությունը, որ մեզ կապում է Շաղատի անցած պատմության հետ: Ինչպես Շաղատն ու շաղատեցին, այնպես էլ հայ ժողովուրդն աշխարհին ներկայանում են իրենց բազմադարյան պատմությամբ ու կենսագրությամբ, որով հպարտանալու եւ քաղաքակիրթ ժողովուրդների շարքը դասվելու, պատմության մեջ ունեցած իրենց դերն ու նշանակությունն ընդգծելու իրավունք ունեն: Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որ, ինչպես արդեն նշել ենք, եղել է Սյունյաց աշխարհի մայր եկեղեցին, եղել է քարաշեն, գմբեթավոր, կենտրոնակազմ հորինվածքով, ուղղանկյուն խորաններով, միահարկ եւ միասնական տանիքներով, բեմի խորանի տակ ներքնակ-թաքստոցով, լուսամուտներն ունեցել են մետաղական փեղկեր: Շաղատի հոգեւոր տաճարը, ըստ պատմիչների, իր ճարտարապետական առանձնահատկություններով տարբերվել է մյուս եկեղեցիներից, ցավոք սրտի, այն չի պահպանվել»:

Ժամանակին Շաղատում նշել են Սուրբ Գեւորգի տոնը, որ չի պատկանում ավանդական տոների շարքին, բայց ընդունված տոն է եղել հայոց մեջ եւ ուղեկցվել է մատաղով եւ ուխտագնացությամբ: Այդ օրը Շաղատում, երբ հնչել են եկեղեցու զանգերը, մարդիկ խաչակնքել են, աղոթել, մասնակցել սուրբ պատարագին, մատաղ արել, բերք ու բարիքով լցրել սեղանները, թխել շաղատեցու գաթան, համտեսել ճախաթթուն եւ ուրախությամբ նշել այդ տոնը: Տոն, որ երկարատեւ դադարից հետո Շաղատում փորձում են վերականգնել` պապերի ավանդույթը շարունակելու նպատակով:

Տոնական սեղանները` ավանդական ուտելիքներով, Շաղատի գաթայով ու ճախաթթուով, իրենց շուրջն էին հրավիրում շաղատեցիներին ու հյուրերին: Բոլորը համտեսում էին մատաղն ու հարիսան եւ միմյանց աչքալուսանք տալիս Աստծո տան վերաօծման կապակցությամբ:

«Անչափ ուրախ եմ, որ հազարավոր տարիների խորքից կառույցը նորից վեր է հառնել, որ, երկար տարիներ անտեր մնալով, ավերակների էր վերածվել: Համագյուղացիներս, ինչպես կարողացել ենք, աջակցել ենք եկեղեցու վերանորոգմանը: Այս կառույցը վկայում է, որ այստեղ հայ է բնակվել ի սկզբանե: Հազար երանի եմ տալիս այն մարդկանց, որոնց ձեռքը դիպել է այս սուրբ պատերին: Աշխարհում թող խաղաղություն լինի, ժողովուրդը թող առողջ լինի, երկար տարիների կյանք ունենա, մեր ազգի ամենավատ օրն էլ թող այսօրվա տոնակատարության նման լինի», – առանձնակի հպարտությամբ շաղատեցիներին շնորհավորեց Լեւոն պապը:

Գագիկ Խաչատրյանն իր անկեղծ շնորհակալությունը հայտնեց այն մարդկանց, ովքեր թե՛ նյութապես եւ թե՛ հոգեպես եկեղեցու վերանորոգման տարիների ընթացքում իրեն թեւ ու թիկունք դարձան: Նա առաջին հերթին շնորհակալություն հայտնեց իր ընտանիքին ու հարազատներին, շաղատեցի վարպետներին ու բանվորներին` հարկ համարելով առանձնացնել թոշակառուներ Հայկուշ եւ Պավլիկ Խաչատրյաններին, ովքեր դրամահավաքության առաջին արձագանքողը եղան` իրենց համեստ լուման ներդնելով այս սուրբ գործում:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցած բոլոր մասնակիցների անունները մեկ առ մեկ գրի են առել, որ եկեղեցում կմնա որպես պատմություն. «Մենք այսքանով չենք սահմանափակվելու, այս գործընթացը պետք է շարունակական լինի: Շաղատի մատուռները, պատմական արժեք ունեցող հուշարձաններն ու խաչքարերը պետք է վերականգնվեն, եւ, որ ամենակարեւորն է, կառուցածին էլ պետք է սրտացավորեն մոտենանք եւ պահպանենք աչքի լույսի պես: Համայնքի բնակիչներով միասնաբար պետք է պայքարենք մինչ օրս էլ գանձեր որոնելու նպատակով Շաղատում ավերածություններ, սրբապղծություն անողների, օրեցօր ծավալվող աղանդավորության դեմ: Բոլոր շաղատեցիներին մաղթում եմ քաջառողջություն եւ երջանկություն, շաղատեցիները բոլոր ժամանակներում էլ կարողացել են արարել, իրենց արդար քրտինքով վաստակել օրվա հացը եւ արժանի ձեւով վայելել կյանքը, որ ամենաթանկն է աշխարհում»:

Բազմավաստակ ուսուցիչ Ռազմիկ Հարությունյանը Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծումը Քրիստոսի հարության տոն համարեց շաղատեցիների համար, իսկ բարերար Գագիկ Խաչատրյանին էլ մաղթեց, որ հավիտենության երթում մշտապես հնչի նրա անունը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը, ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, տարբեր համայնքների ղեկավարներ եւ այլք, ինչպես նաեւ բանաստեղծուհիներ, ովքեր, կարեւորելով պատմական պահը, իրենց բանաստեղծությունները ձոնեցին ոչ միայն Շաղատին, այլեւ եկեղեցու վերանորոգման բարերարին:

Տոնական համերգին մասնակցեցին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար` Հարություն Գրիգորյան), Սիսիանի արվեստի դպրոցի «Գրանտ» պարային համույթը (պարուսույց` Արման Դավթյան), Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի եւ Շաղատի միջնակարգ դպրոցի սաները:

Խնկաբույր Շաղատը, վերաօծված Սուրբ Գեւորգ եկեղեցին, որի լույս խորանները մի ժամանակ մութ ու դատարկ էին, այդ օրը մարդաշատ էին, եւ այն համոզմունքն ունենք, որ այնտեղ նոր հորիզոններ կբացվեն` անցյալի ավանդույթները վերականգնելուն միտված:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30