Սահմանապահները մեկնեցին և վերադարձան․ նրանց ճանապարհեց ու դիմավորեց Վալերի Օսիպյանը

04.11.2018 16:00
1170

Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներ արևածագը դիմավարեցին շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ 

«Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»՝ խոսքն այսպես սկսեց Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ 

 

Ոստիկանության պետը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև սահմանին ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու։ «Դուք այսօր ոստիկանության հպարտությունն եք։ Մեր բոլոր բացերը դուք լրացնում եք ձեր դրական կերպարով, ձեր հերոսական քայլերով։ Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք։ Իմ շնորհակալությունը ձեր ընտանիքներին, ձեր ծնողներին․․․»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։

 


Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց Հայաստանի ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական տեր Վրթանես քահանան։ Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրողներին սահման ճանապարհելու էին եկել ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները։ «Երազ իմ, երկիր հայրենիքը» շարահրապարակում թևածեց նաև ոստիկան-զինվորականների շուրթերով։ Հայի մարտական ոգին խորհրդանշող երգ ու պարին հաջորդեց հանդիսավոր քայլերթը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վերադարձան և ինչպես մեկնելու օրը, շարք կազմեցին՝ իրենց առջև դրված խնդիրն անթերի կատարածի հպարտությամբ։ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց բարձր պրոֆեսիոնալիզմի, խրամատում ամուր կանգնելու համար՝ գիտակցմամբ, որ թիկունքում հայրենիքն ու սեփական ժողովուրդն է։ «Հպարտ եմ, որ իմ ղեկավարած համակարգում ձեր պես ծառայողներ կան։ Հիանում եմ ձեր ամուր կեցվածքով, անկոտրում ոգով, հայրենասիրական գործողություններով։ Դուք ապացուցում եք, որ ամուր կանգնած եք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի ներքին, այլև արտաքին թշնամու առջև»,- իր խոսքն անփոփեց Վալերիյ Օսիպյանը։

Մարտական հերթափոխից վերադարձածները ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու շնորահակալագրերով։ Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց պարգևները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։ 
Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայրենիքի սահմանները պաշտպանելու պատվին արժանանալն է։ Պարգևատրմանը հաջորդեց արարողության վերջին պաշտոնական դրվագը։ Հանդիսավոր քայլերթն ավարտվեց կարոտալի գրկախառնություններով։ Հայրենիքի այսօրվա պաշտպան հոր գրկում հայրենիքի վաղվա պաշտպանն է՝ տեսախցիկից կաշկանդվող, բայց ներսում հպարտ․ ոստիկան հայրը սահմանին էր, որ ինքն ու իր նման լուսե փոքրիկները խաղաղ քնեն ու անհոգ մեծանան։

armtimes.com

 

 

 

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34