Սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվեն բանակցությունների ճանապարհով. Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը

16.11.2021 23:15
1089

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ և կոչ է անում կողմերին պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում կնքված հրադադարի պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Ֆրանսիան խորապես մտահոգ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգության իրավիճակի վատացման ու ծանր զինտեխնիկայի ենթադրայալ կիրառման առնչությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ հատկապես հայկական կողմից։  Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչի վերաբերյալ նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Ֆրանսիական կողմը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որում նրանք կոչ էին անում անհապաղ թուլացնել լարվածությունը և ընդգծում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության շարունակման անհրաժեշտությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր չկարգավորված հարցերի հետ։

«Սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվեն բանակցությունների ճանապարհով»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով գործընթացում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40