Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար․ պարետի նոր որոշումը

03.08.2020 20:49
3940

Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։  

Փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝

Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:

Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։

Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ ԱՆ 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։

Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։

Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:

tert.am

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38