Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար. Վետերանների միության նախագահը կիսվում է մտորումներով

09.05.2021 12:12
3667

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը պատմական կարևոր նշանակություն ունեցավ նաև հայ ժողովրդի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Հայրենական մեծ պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը միասնաբար ոտքի է կանգնել:

«Հայրենական մեծ պատերազմում պատմական հաղթանակ տարած իրենց պապերի, հայրերի և հարազատների մարտական հերոսական ավանդույթները սրբությամբ են պահպանում այսօր Մայր Հայաստանի զինված ուժերի և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի անձնակազմերը, հայրենասեր մեր հայորդիները: Այդ հաղթանակը պատմական մեծ նշանակություն ունեցավ հետպատերազմյան տարիներին մարդկության զարգացման համար»,- նշել է Ս. Բարսեղյանը՝ հայտնելով, որ Արցախում ողջ են մնացել 11 վետերան։

Խոսելով Հայրենական մեծ պատերազմին ացախցիների մասնակցության մասին՝ մեր զրուցակիցը պատմել է, որ այդ տարիներին Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ է զորակոչվել 45 հազար քաղաքացի, սակայն վերադարձել՝ միայն 23 հազարը: Քսաներկու հազար հայորդի զոհվել, մի մասն էլ անհայտ կորել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ընդ որում՝ այդ ժամանակ Արցախի բնակչության թիվը կազմում էր 130 հազար։Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր 3-րդ անձ մասնացել է պատերազմին, այն դեպքում, երբ բնակչության մեծ թվաքանակ ունեցող Ադրբեջանում 18-ից մեկն է մասնակցել: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տվել ենք հայ մարշալներ, ծովակալներ, գեներալներ, ովքեր ռազմական, տնտեսական և այլ ուղղություններում նշանակալի ավանդ են ունեցել:

«Այսօր Ադրբեջանը փորձում է խեղել մեր պատմական ճշմարիտ իրողությունները և մեղադրել մեզ: Այն դեպքում, երբ պատերազմ հրահրողներն առաջին հերթին մեր հարևաններն են, և ոչ թե մենք: Կրթական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, զարգացնենք մեր երկիրը, լինենք հետևողական, միասնական, իսկական հայրենասեր, որպեսզի կարողանանք հասնել մեր գերնպատակին՝ պանծալի հաղթանակին: Իմ փափագն է, որպեսզի նորօրյա սերունդը կերտի խաղաղ, անվտանգ, լուսավոր ու հերոսական ապագա՝ Արցախ աշխարհի համար: Ես համոզված եմ, որ այս իրավիճակը երկար չի տևի, և մենք կորսված մեր հայրենիքի մեծ մասը նորից կվերականգնենք: Բոլոր պատերազմների մեր հերոս նահատակների շիրիմներին կկարողանանք այցի գնալ բաց ճակատով և ասել, որ իրենց անձնվեր գործը շարունակել և հասցրել են վերջնանպատակին»,- ավելացրել է վետերանը:

Հայաստանի Հանրապետության և Արցախի բոլոր քաղաքներում և գյուղերում կանգնեցված են Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիներին նվիրված հուշարձաններ, Խորհրդային Միության հերոսների կիսանդրիներ են տեղադրված նրանց ծննդավայրերում: Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի մոնումենտալ արձաններն են զարդարում Երևանը: Արցախում ՝ Համազասպ Բաբաջանյանի անվան տանկային զորամասի տարածքում , տեղադրված է տանկիստ զորավարի կիսանդրին: Արմավիրի ռազմական վարժարանը կոչվում է մարշալ Բաղրամյանի անունով: Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, որն ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի ծննդավայրն է, գործում էր անվանի զորավարի տուն-թանգարանը, որի բակում կանգնեցված է նրա կիսանդրին: Երևանի ռազմաօդային համալսարանը կոչվում է Արմենակ Խանփերյանցի անունով: Ծովակալ Իսակովի անվան դպրոցին կից գործում է նաև հարուստ թանգարան:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24