Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը

16.12.2018 17:41
1272

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը կայացել է «Բատոնիս ցիխե»-ում (Պարոնի ամրոց)՝ Իրակլի Երկրորդ թագավորի (1720-1798) նստավայրում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Ես՝ Վրաստանի նախագահս, Աստծո և ժողովրդի առջև հայտրարում եմ, որ կպահպանեմ երկրի սահմանադրությունը և անկախությունը, նրա միասնությունն ու անբաժանությունըմ բարեխղճորեն կկատարեմ նախագահի պարտականությունները, հոգ կտանեմ քաղաքացիների անվտանգության և նրանց բարօրության, իմ ժողովրդի և հայրենիքի վերածննդի և փառքի մասին»,- նշել է 66-ամյա Զոււրաբիշվիլին երդմնակալությանը։

Արարողությանը ներկա են եղել տեղացի և օտարերկրացի 1800 հյուր, այդ թվում՝ 55 երկրների պատվիրակություններից։ Ֆրանսիայի պատվիրակությունը, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ, գլխավորել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Հայաստանը ներկայացրել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

Արարողությունն  անցել է Վրաստանի իշխանությունների, հոգևոր դասի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ։

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40