Սանահինի կամուրջը բացվել է․ այն Հայաստանին է նվիրաբերել Իրանը

07.09.2024 11:26
784

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօր Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ներկա էին Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պոտրոսյանը և այլ պաշտոնյաներ։ Շնորհակալություն եմ հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ` բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։ Հատկապես ընդգծել եմ այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամության մասին։ Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման պատճառով։ Կամրջի բացումից հետո դեսպանի հետ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն ենք անցկացրել, որի ժամանակ քննարկել ենք համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը»։


© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40