ՎԶԵԲ-ը դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում Հայաստանում տևական ապօրինության արդյունքում. «Լիդիան Արմենիա»

13.08.2020 14:54
3969

Երեկ որոշ շրջանակներ ոգևորությամբ լուր էին տարածել այն մասին, որ ՎԶԵԲ-ը դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում: Սկսենք նրանից, որ ՎԶԵԲ-ը չի դադարեցրել ներդրումը, իսկ այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ մեջբերված Ֆիդանկա Մաքգրաթը ՎԶԵԲ ներկայացուցիչ  չէ, այլ բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ:
 
Տեղեկացնենք, որ ՎԶԵԲ-ը 2020թ. հունվարի դրությամբ հանդիսանում էր Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր։ 2020 թ. փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը ստիպված եղավ ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, Ամուլսարի շուրջ երկու տարվա ապօրինություններից հետո ստեղծված ֆինանսական խնդիրների հետևանքով, ինչն այլևս հնարավորոթյուն չէր տալիս շարունակել բաժնետոմսերի ազատ վաճառքը։
 
ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության արդյունքում, և այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգևորությունը։ Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետևանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը։ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի անկախ այս հանգամանքից, բայց այս խարանը դեռ երկար տարիներ կհետապնդի Հայաստանի ներդրումային հեղինակությունը և այս առիթով ուրախանալը մեղմ ասած հակապետական վարքագիծ է։
 
Եվ վերջում։ ՎԶԵԲ-ի դուրս մնալու առիթով ոգևորված շրջանակները տարիներ շարունակ ծաղրում էին ՎԶԵԲ չափանիշների մասին «Լիդիանի» բոլոր հիշատակումները, պնդելով, որ այդ չափանիշները «շղարշ են», և ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի։ Հարց է առաջանում, ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն իրականացնողները:

Ի դեպ, «Լիդիանը» շարունակելու է հետևել և' ՎԶԵԲ, և' ՄՖԿ չափանիշներին, անկախ այդ չափանիշների հանդեպ ոմանց զավեշտալի անհետևողական վերաբերմունքից: Ընկերությունը նաև շարունակելու է քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործացության շրջանակները Ամուլսարի ծրագրում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40