Սաներից հինգը վերադարձավ մրցանակով

27.11.2024 16:39
662

Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի Կապանի «Պանտերա» ակումբի սաները (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան) մրցանակներով են վերադարձել նոյեմբերի 22-ից 24–ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած մարզաձևի բաց առաջնությունից։

Ակումբից մրցավայր էր մեկնել տասը կարատեիստ։ Ներկայացուցչական այդ  մրցմանն աչքի ընկան ակումբի հինգ մարզիկ, ովքեր բարձրացան պատվո պատվանդան։ Հաղթող դարձավ  Անրի Արզումանյանը (8-9 տարեկանների մրցապայքարում)։ Երկրորդ մրցանակակիրներ դարձան Արթուր Արսենյանը (8-9 տարիքային խումբ) և Լիլիա Առաքելյանը (10-11 տարիքային խումբ)։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Դանիել Մինասյանը (10-11 տարիքային խումբ) և Գոռ Դանիելյանը (12-13 տարիքային խումբ)։

Ակումբի մարզիչը և սաների ծնողները շնորհակալություն են հայտնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին  մրցման մասնակցությունը հովանավորելու համար։

ԻՆչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց ակումբի մարզիչ Արմեն Գրիգորյանը, հաջորդ պատասխանատու մրցումը կայանալու է դեկտեմբերի 2-8-ը Իտալիայում, որին մասնակցելու է «Պանտերա» ակումբի հինգ մարզիկ՝ չորս տղա և մեկ աղջիկ, տարբեր տարիքային և քաշային կարգերում։

Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին։

 Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10