Սարսափելի շոկային տպավորություն է եղել, որ այս նյութերով կարելի է գործը վարել. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

04.05.2019 12:49
1392

Factor.am-ի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հետ

– Պարո՛ն Օրբելյան, Ռոբերտ Քոչարյանը, նրա կողմնակիցներն ու պաշտպանական կողմը հայտարարում են, որ ՀՀ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Բայց երեկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, թե Ռ.Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում՝ ինչպես նշում են նրա պաշտպանները, նրան մեղսագրվում է կոնկրետ արարք, որը համադրվել է ՔՕ կոնկրետ հոդվածի հետ: Ինչպե՞ս կարձագանքեք:

– Շատ տարօրինակ կլիներ, եթե գլխավոր դատախազն ասեր, թե մենք քաղաքական հետապնդման ենք ենթարկում ինչ-որ անձի: Ամենաժողովրդավար երկրներից մինչև ամենից ոչ ժողովրդավար երկրներում ես չեմ տեսել մի օրինակ, երբ իրավապահ մարմնի ներկայացուցիչն ասեր՝ այո՛, մենք քաղաքական հետապնդման ենք ենթարկում: Երբ մենք քննարկում ենք քաղաքական հետապնդման հարցը, կա ԵԽ-ի կողմից ընդունված բանաձև, որն առաջադրում է մի քանի չափորոշիչ, որոնցից մեկն ակնհայտ խախտումներով դատական գործընթացն է:

– Քաղաքական հետապնդման մասին Ձեր պնդումները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի՞ն:

– Քրեական հետապնդում է գործ հարուցելը, քրեական գործի շրջանակում խափանման միջոց կիրառելը, գործը դատարան տանելը, դատարանում քննարկելը։ Երբ այդ հետապնդումն ունի որոշակի խտրական էլեմենտ և որոշակի քաղաքական ազդեցություն ունի, դա կոչվում է քաղաքական հետապնդում:

– Բայց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը և այլ փաստաբաններ շեշտում են, որ Ռ.Քոչարյանի խափանման միջոցը համարժեք է նրան առաջադրված մեղադրանքին, որ անձեռնմխելիության տիրույթից դուրս մեղադրանք է:

– Նախ՝ քրեական գործում տեսնում ենք արդար դատաքննության կոպիտ խախտումներ։ Կա ձայնագրություն, որտեղ իրավապահ համակարգի երկու ղեկավարներ խոսում են, թե ինչպես է մեկը դատարանին ասում՝ ուզես, չուզես, պետք է կալանքը տաս:

– Դուք ընդամենը այդ ձայնագրությո՞ւնն եք հիմք ընդունում, որ ասում եք՝ քաղաքական հետապնդում է իրականացվում:

– Ո՛չ, դա առաջինն է։ 300.1 հոդվածն ուժի մեջ է մտել 2009թ. մարտի 18-ին: Մարտի 30-ին այդ նույն հոդվածի կոնտեքստում առաջադրված առնվազն 7 հոգու մեղադրանքով գործերը կարճվել են: Մեղադրանքից հրաժարվել էր դատախազությունը՝ նշելով, որ այս նոր հոդվածը նոր հանցակազմ է, որը նախկինում որպես հանցագործություն չի եղել: Այդ պատճառով համարվել է, որ դրա կիրառումը նախկինում կատարված արարքների համար կլինի հետադարձ ուժի կիրառում և չկիրառվեց։

– Փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե 2009թ. Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածի ներմուծումը միտումնավոր է արվել՝ նկատի ունենալով այն հեռանկարը, որ, ի վերջո, մի օր կկանգնեն պատասխանատվության առաջ:

– Դա կոնսպիրիլոգիայի ամենահիվանդագին մոտեցումը կլինի, որ 2009թ. որոշել են օրենքում մի բան փոխել, որ 2019թ., երբ քրեական գործ հարցուցվի, ասենք, թե ինչ-որ բան հստակ չէ։ Եթե այդպես ենք դիտարկում, ուղղակի ուժը կորցրած կճանաչենք 300-րդ հոդվածը, և հարցը կլուծվի։

– Սեդա Սաֆարյանը նաև հայտարարեց, թե 2018-ի մարտի 1-ին տարբեր զորամասերից զինվորներ են բերվել Երևան, և նրանցից յուրաքանչյուրին օլիգարխների կողմից 50.000-ական դրամ է բաժանվել: Այդ օլիգարխները ցուցմունք տվե՞լ են:

– Գործի նյութերին անդրադառնալուն մնացել է մի քանի օր։ Հենց որ դատարանը վարույթ կընդունի, և կսկսենք գործի քննությունը, կանդրադառնանք նաև նյութերի պարունակությանը: Բայց փորձ է արվում ցույց տալ, որ սարսափելի բաներ են տեղի ունեցել։ Ես ասում եմ՝ պետք չի դա փորձել ցույց տալ, 10 հոգի են զոհվել, 200-ից ավելի մարդ վիրավորվել է։ Դա ինքնին սարսափելի է։

– Ի դեպ՝ տուժողների պաշտպաններն ասում են, որ նախաքննական նյութերին ծանոթանալիս ավելի քան շոկ են ապրել: Դուք ի՞նչ զգացողություն եք ունեցել։

– Սարսափելի շոկային տպավորություն էր այն, որ այդ նյութերով կարելի է այս գործը վարել և չփակել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

factor.am

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05