«Սասնա ծռերի» աջակիցները երթ են անցկացրել Երեւանի փողոցներով

26.07.2016 14:12
2278

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացնում Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երեւանի փողոցներով:

Երթից առաջ ելույթ են ունեցել հանրահավաքը համակարգող խմբի անդամներ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը եւ այլոք:

Ենիգոմշյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ խորհուրդն առավոտյան մամուլի ասուլիսում իշխանություններին ժամանակ էր տվել՝ լուծելու խմբի կենցաղային խնդիրները՝ ջրի, էլէներգիայի բացակայության հետ կապված: «Ժամկետն ավարտվել է, բայց հարցը ոչ մի լուծում չի ստացել», - ասել է Ենիգոմշյանը: Նա հայտարարել է նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանն այժմ ամբողջական մեկուսացման մեջ է: «Նույնիսկ նրանք, ովքեր հանդիպելու իրավունք ունեն, չեն կարողանում տեսնել Ժիրայր Սեֆիլյանին», - նշել է նա:

Երթի մասնակիցներն անցել են Խորենացի, Նար-Դոս, Վարդանանց փողոցներով, հասնելով Սախարովի հրապարակ, Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցներով հասել Հանրապետության հրապարակ, որտեղից Տիգրան Մեծի փողոցով վերադարձել Խորենացի:

panarmenian.net
25 հուլիսի 2016

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09