«Նրա գրական կյանքը սկսվեց գեղեցիկ հեքիաթի նման». Ակսել Բակունց

13.06.2019 14:17
1644

Նրա գրական կյանքը սկսվեց գեղեցիկ հեքիաթի նման: Երբ 1926 թ. մարտին Երևան մտավ, արդեն ճանաչված գրող էր: Գորիսից մայրաքաղաք եկած գյուղատնտեսը անմիջապես գտավ իր շրջանը: Նրա գրական դիրքը բարձր էր, տեղն արդնե` մեծ Չարենցի կողքին: Այս հայտնությունը և հաջողակ մուտքը արտաքուստ թվում էր անսպասելի և շլացուցիչ: Քչերն, ըստ երևույթին, գիտեին, որ նոր տաղանդը թրծվել է բազում դեպքերի ու անցքերի մթնոլորտում, անցել է գրողի համար նախանձելի, բայց ծանր ճանապարհ, Չարենցի պես արդեն ունի իմաստալից անցյալ …

Նա ծնվել է 1899 թ. ընչազուրկ գյուղացի Ստեփան Թևոսյանի ընտանիքում: 1910 թ. ավարտել է տեղի ծխական դպրոցը որպես «հույժ գովելի» աշակերտ և համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել Գևորգյան ճեմարան:

Փոքր հասակում կապված էր բնության հետ, սիրում էր անտառը, արտերը, անասունները, աշխատում էր մեծի պես, լսում էր բնության կախարդող ձայները և դժվար կյանքի պատմությունները: Իսկ ճեմարանում նրա առջև բացվում է ուրիշ աշխարհ: Լսում է բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանին, նշանավոր հայագետներ Աբեղյանին, Աճարյանին, Ղափանցյանին, Մանանդյանին, տարվում է գիտությամբ, պատմությամբ, գրականությամբ: Ապա սկսում է «չարությունները», այսինքն` գրական փորձերը: Առաջին փորձը` «Հիմար մարդը» հեքիաթը, տպագրվում է «Աղբյուրում»` 1913 թ.:

Սկսվում է մեծ կյանքը: Տասնվեց տարեկան պատանին մեկնում է Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկը` Լոր, որպես ուսուցիչ: Մի տարի հետո Ալեքսան վարժապետը, այսպես էին մեծարում նրան գյուղացիները, գալիս է Գորիս` մեկ ու կես ամիս դասավանդում կենտրոնական վարժարանում:

Շուտով ամեն ինչ փոխվում է: 1917 թվականին թուրքական ճակատում տեղի էին ունենում ծանր կռիվներ: Մուգ կապույտ աչքեր ունեցող թախծոտ պատանին, որի հայացքի շարժման մեջ կար «ինչ-որ էներգիական բան», աղետի օրերին դրսևորում է ոգու կորով: 1917 թ. ճեմարանական ուսանողների հետ մեկնում է Էրզրումի ճակատ` որպես շարքային: Ամբողջ մի տարի նա մասնակցում է կռիվներին և -աշակում նահանջի բոլոր դառնությունները: Սարիղամիշ, Ղարս, Սուրմալու, կորուստների այս ուղին անջնջելի հետք է թողնում նրբազգաց զինվորի վրա: Վերջապես, 1918 թ. մայիսին պատանի զինվորը մասնակցում է Սարդարապատի հերոսական ճակատամարտին: Չարենցի պես նա էլ դառնում է հինավուրց երկրի ողբերգության ականատեսը և մաքառումենրի մասնակիցը:

Ապա գալիս է «խաղաղ» շրջանը. հիվանդանալով, նա մի որոշ ժամանակ ընկնում է բժիշկների ձեռքը: 1918 թ. աշխատակցում է «Ժողովուրդ» լրագրին, որպես սրբագրիչ և լրաբեր: Այս լրագրում էլ տպագրվում են առաջին պատմվածքները` «Աշոտը», «Անտառում», «Աղոթքը», բոլորն էլ ժողովրդի կյանքից, լի մորմոքով ու թախիծով և չարենցյան «Հարդագողի ճամփորդների» երազներով:

Շատ բանով նման էին Չարենցի և Բակունցի պատանեկությունը:

«Մեր ոտքերը մաշվեցին քայլելուց, մեր ծնկները կքվեցին ծանր բեռից …

Իզո՜ր, իզո՜ւր, իզո՜ւր …

Եվ արյուն, և քրտինք, և զոհ ու զրկանք, և արցունք:

Մենք վերադարձանք այդ ճամփաները նզովելով, այդ ճամփաները, որ հազար-հազար մատաղ կյանք լափեցին ու հագեցան: Մեր ուխտը մեզ անմիտ թվաց, մեր ճամփան կորստաբեր և մնացինք շվարած: Մեկը չեղավ, որ մեզ ճամփաները ցույց տար, որ ամոքեր մեր հիվանդ սիրտը և թև տար, նոր թևեր ապրելու, ստեղծելու»:

Չարենցի պես նա էլ բռնում է մի երկար ճանապարհ, 1919 թ. ուզում է գնալ Մոսկվա: Միջոց չունենալու պատճառով կանգ է առնում Թիֆլիսում, ընդունվում պոլիտեխնիկ ինստիտուտ, միաժամանակ դասեր տալիս որբանոցի գիմնազիայում: 1920 թ. ամռանը կրկին բռնում է Մոսկվայի ճանապարհը, բայց էլի անհաջողություն. այս անգամ կանգ է առնում Խարկովում:

Ճանապարհին նա ստիպված էր վաճառել անգամ կոշիկները և քաղաք մտնել ոտաբոբիկ: Խարկովում նա շփվում է գաղթած հայ բնակչության հետ, որի թիվը արդեն հասել էր տասը հազարի, դառնում է հայերի կուլտուրական-գրական կյանքի կազմակերպիչը, ստեղծում է գրադարան: Այստեղ նա ընդունվում է գյուղատնտեսական ինստիտուտ, որը հաջողությամբ ավարտելուց հետո, 1923 թ. հուլիսի 13-ին կրկին դառնում է Հայաստան: Մի տարի Երևանի սերմնաբուծարանում աշխատելուց հետո, մեկնում է Գորիս` գյուղատնտեսի պաշտոնով:

Զանգեզուրի առաջին գյուղատնտեսը շրջում է գյուղից գյուղ, ոտքով և ձիով,

քայլում գրեթե բոլոր ուղիներով ու արահետներով, թեքվում բոլոր ծաղիկների ու բույսերի վրա, չափում անդունդներն ու դաշտերը: Մասնակցում է գյուղի կենցաղային-բարոյական դժվար վերելքին, ճանաչում բնաշխարհի մարդու կարիքն ու թաքուն աշխարհը: Նա մերթ հողաբաժան վեճերի մեջ էր, մերթ գյուղական հավաքույթներում` գյուղատնտեսական զրույցներով, մերթ էլ գյուղացիներին սովորեցնում էր տնկել և աճեցնել խնձորենիների լավագույն տեսակներ: Զանգեզուրում այսօր էլ դեռ ծաղկում են բակունցյան այգիների խնձորենիները:

Ցերեկը նա զարդարում էր երկիրն ու հողը, իսկ գիշերները գրում էր նովելներ, որոնք հյուսվել էին բանավոր, երկրի ճամփաներին, հեռավոր գյուղերում, մարդկանց մեջ` կենսական տպավորությունների խոր ազդեցության տակ: Այսպես, մեծ կյանքի մեջ, խաղաղ, բայց մշտապես զարգանում ու նրբավորվում էր գրողը … 1924 թ. մամուլում լույս է տեսնում Բակունցի «Գավառական նամականին», որն անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը: Սկսվում է գրական մեծ կյանքը:

Հեքիաթի պես էր թվում նրա գրական մուտքը … բայց միայւն արտաքուստ: Դա նախապատրաստված էր մեծ փորձով ու տևական աշխատանքով, որոնք արգասավորվում էին բնական հարուստ ձիրքը …

Երևանում նա շարունակում է գյուղատնտեսի աշխատանքը, չի խորշում հասարակ նյութից ու թեմաներից, հոդվածներ ու ագրոպատմվածքներ է գրում կարտոֆիլի ուը վիկի մշակության և զանազան գյուղատնտեսական աշխատանքների մասին: Բայց դրա հետ միասին նոր ուժով շարունակում է ստեղծագործական աշխատանքը: Մամուլում լույս են տեսնում Բակունցի նոր ակնարկները, նովելներն ու պատմվածքները, 1927 թ. տպագրվում է «Մթնաձորը», որը նրան բերում է մեծ հռչակ, ստեղծագործ երջանկության շատ պահեր, բայց և դառնություն: Նա շահում է բազում բարեմակներ և համառ, մշտական հակառակորդներ:

Հրանտ Թամրազյան «Գրական դիմանկարներ, հոդվածներ»

magaghat.am

 

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46