Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Լուգանսկի տարածքի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել

21.02.2022 12:23
1576

Կիրակի երեկոյան Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) տարածքի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել:

Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

Այդ մասին Telegram-ում հայտնել են Վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնի ներկայացուցչությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի ուժայիններն ինն անգամ 120 միլիմետրանոց արկերով կրակել են ԼԺՀ-ի բնակավայրերի ուղղությամբ: Այդ զինատեսակն արգելված է Մինսկի համաձայնագրերով։

«Արդյունքում զոհվել է հանրապետության երկու խաղաղ բնակիչ, իսկ ԼԺՀ-ի այգեգործական կոոպերատիվի մեկ բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է»,- ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ճշտում են զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40