Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

23.10.2020 12:05
2623

Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում հակամարտող կողմերին անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:
Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:

«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր

18.11.2026 15:08

Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

18.11.2026 14:47

Ինչպես է ստեղծվել «Մոնթե» ֆիլմը. նոյեմբերի 25–ին` Ազգային հերոսի ծննդյան օրը, տեղի կունենա կինոնկարի պրեմիերան

18.11.2026 14:43

Պուտինը պահանջում է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին՝ Կալինինգրադից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց․ Bloomberg

18.11.2026 14:37

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

18.11.2026 14:17

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով

18.11.2026 12:53

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

18.11.2026 12:43

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

18.11.2026 12:36

Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին

18.11.2026 12:29

«Շանթ Դաշինքի» թեկնածուները հանդիպել են Հունան Ավետիսյան և Մինաս Պապյան փողոցների բնակիչների հետ

17.11.2026 22:45

Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Նորդուզը վերածել խոշորագույն առևտրային անցակետի

17.11.2026 19:07

Մահազդ

17.11.2026 16:13