Սաթունց Տիգրան. «Երկիրը զենքով պաշտպանում են, պահում են՝ աշխատանքով»

07.12.2021 15:06
2709

Սաթունց Տիգրան Մարտունի. ծնվել է 1963 թ. մարտի 23-ին Գորիսում: Սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում: Ծառայել է խորհրդային բանակում: 1983-89 թթ. աշխատել է Գորիսի մարզադպրոցում՝ մարզիչ:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ միացել է Մխիթար սպարապետ ջոկատին, մասնակցել է Շուռնուխի եւ Կորնիձորի ինքնապաշտպանական մարտերին:

1993 թվականին Արցախյան առաջին պատերազմում Արցախում զոհվել է Տիգրանի հայրը՝ Մարտուն Սաթունցը:  

Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո՝ 1995-ին, Տիգրան Սաթունցը հայրենի Գորիսում առաջին սեփական բիզնես հիմնադրողներից էր:

1999 թվականին ամուսնացել է, ունի երկու որդի:

Տիգրան Սաթունցի ու նրա ընտանիքի մասին Գորիսում միայն դրական կարծիքներ են հայտնում. «Հարգված մարդ էր, աշխատող, ստեղծող, խելացի, լավ ընտանիք ունի՝ խելացի տղաներ, նվիրված կին: Տիգրան Սաթունցը մեզանում հայտնի է  իր հայրենասիրությամբ: Ամեն անգամ, երբ հայրենիքը վտանգի մեջ է եղել, Տիգրանը զենք է վերցրել եւ պաշտպանել մեր երկիրը: Միշտ էլ պատրաստ է եղել կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, բայց պնդում էր, որ երկիրը զենքով պաշտպանում են, պահում են՝ աշխատանքով...»:

2016 թ. ապրիլին թշնամին նորից գլուխ էր բարձրացրել, Տիգրան Սաթունցը ԵԿՄ կազմում մեկնել է Արցախ, ամիսներ շարունակ կանգնել ժամկետային զինծառայողների կողքին՝ իր փորձով, գիտելիքներով ու ներկայությամբ նպաստել 18-20 տարեկան տղաների բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց: Տիգրան Սաթունցը սեպտեմբերի 29-ին կամավորագրվել է եւ մեկնել Մարտակերտ: Տիգրանը շտապում էր հասնել ժամկետային զինծառայող որդուն, ում կողքին մարտնչել է 25 օր:

Տիգրան Սաթունցը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 27-ին՝ անօդաչուի հարվածից: Նահատակված քաջորդու աճյունը հողին է հանձնվել հոկտեմբերի 29-ին՝ Գորիսի նորահիմն պանթեոնում:

Հետմահու պարգեւատրվել է «ԵԿՄ» հուշամեդալով:

Տիգրանուհի Բադալյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01