ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը

23.12.2021 19:02
3238

ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ համապատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ-ն ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի համար 65N հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործը քննել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա:

ՍԴ-ն արձանագրեց, որ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը:

Իսկ նախարարի որոշման մասով ՍԴ-ն որոշել է «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին նախադասության» «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ի, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ Covid-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների, աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ դիմած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում շեշտեց, սակայն, որ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պայմաններում դրա կանխարգելման լավագույն լուծումը պատվաստումն է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40