Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի ՄԻՊ հայտարարություններին

02.03.2021 23:35
7429

Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Խոսքը նաև վերաբերում է Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի, ցուցանակների, դրոշների ներկայության անթույլատրելիության վերաբերյալ։

BBC-ի ադրբեջանական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանն ի պատասխան արել է սեփական մեկնաբանությունը, թե Ադրբեջանի իշխանությունները չեն արձագանքել այդ «մեղադրանքին»։ Այդ կերպ փորձ է արվել հիմնավորել, թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանի հայտարարություններն առ այն, որ սահմանների հետ կապված գործըթացի պատճառով ՀՀ Սյունիքի մարզի սահմանային բնակիչների իրավունքները խախտվել կամ վտանգվել են, հիմնազուրկ են:

Հղումը` https://www.bbc.com/azeri/azerbaijan-55992656

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատկամ արձանագրում է, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների հետ կապված գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներով կամ խախտման լուրջ վտանգներով:

Գլխավոր տրամաբանությունը միևնույն է շարունակում է մնալ այն, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքի պայմանները, չի կարող խախտել նրանց իրավունքները:

Այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին տների ու հողատարածքների, այլ նաև ջրային ռեսուրսների, կենսական հաղորդակցության միջոցների նկատմամբ և այլն:

Պետք է հաշվարկվեն նաև բոլոր հնարավոր վնասները, որ մարդը կամ գործարարությամբ զբաղվող անձը կարող է կրել. այս ամենը նույնպես պետք է դառնա միջազգային բանակցությունների ու քննարկումների առարկա:

Մարդու համար չեն կարող առաջ այնպիսի պայմաններ, որոնք խաթարում են իր բնականոն կյանքն իր իսկ մշտական բնակավայրում միայն այն պատճառով, որ իր իրավունքները հաշվի չեն առնվել սահմանների հետ կապված ինչ-որ գործընթացի պատճառով»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40