Սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա առթիվ պետական նախարար Արտակ Բեգլարյանի ՈՒՂԵՐՁԸ

02.09.2022 12:13
1086

Սիրելի՜ հայրենակիցներ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում,
Այսօր մեր պետական տոնացուցի կարևորագույն տոնն է, ազգային իղձի իրականացման վճռորոշ քայլի մարմնացումը: 1991թ. Այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այդ պատմական որոշման միջոցով մենք իրացրել ենք մեր վաստակած իրավունքը վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական իրավական կարգավիճակը՝ հետագա տարիներին հաստատելով ու պաշտպանելով ինքնորոշման իրավունքի կիրարկման ճշմարտացիությունը: Ադրբեջանի հայահալած քաղաքականության դիմակայման և պատմական արդարության վերականգնման բարդ ու զրկանքներով լի երթի արդյունքում մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որն իր բացառիկ դերակատարմամբ կոչված է ծառայելու մեր ազգային նպատակներին՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման Արցախում ու Մայր Հայաստանում և հայ ժողովրդի հարատևման:

Բազմաթիվ մարտահրավերներով լի այդ ճանապարհին հաջողելու միակ հնարավորությունը մեր ավագների հռչակած նպատակներին ու արժեքներին հավատարմությունն անխախտ պահելն է, պետականության շարունակական ամրապնդումն ու դժվարություններին դիմակայելու վճռականության պահպանումը:Հեշտ լուծումներ այս պայքարում երբեք չեն տրվելու մեզ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ հաղթանակների ու պարտությունների միջով անցած մեր ժողովուրդը թանկ է գնահատում զրկանքներով ձեռք բերածը, կորցրածն ու պահպանածը:
Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է, իսկ Արցախում ապրող ու արարող, Արցախի ցավով իրապես ապրող յուրաքանչյուր հայ՝ մեր ինքնության ու արժանապատիվ գոյության պահապանը: Ուստի, փախուստն ընտրված ուղուց ու դժվարություններից նշանակում է դասալքություն սեփական արժեքներից, ինքնությունից ու ապագայից:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների վառ հիշատակի առջև, հրճվում ու հույսով լցվում մեր մանուկներով և ամուր պահում մեր պետականությունը: Ընտրությունը մեծ չէ. Արցախում ապրողների, Մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ազգային ոգու, նպատակասլացության, հետևողականության, անտրտունջ ու անդադար աշխատանքի և պայքարի շնորհիվ ենք երաշխավորելու Արցախի հայկականությունը և հայոց պետականության հարատևումը:

Ուրեմն, ի՛ գործ և շնորհավո՛ր ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
 տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24