Սերտ համագործակցություն հասարակության հետ

22.11.2014 12:00
2391

Ահա հայոց բանակի մարտունակության գրավականներից մեկը

2014թ. նոյեմբերի 17-ը Կապանի պատմության մեջ կմնա որպես համաքաղաքային հայրենասիրական յուրօրինակ բաց դասի օր: Միջոցառումների նպատակն էր եւս մեկ անգամ անդրադարձ կատարել Սյունիքի պատմությանը, աշակերտներին դաստիարակել ռազմահայրենասիրական ոգով, հիմնել «Պատանի երկրապահ» ակումբներ:

Հանդիպում զինծառայողների հետ

Բազմաբնույթ միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճից, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած «Մեր բանակը մեր տունն է եւ մեր ամրոցը» կարգախոսով հանդիպում էր կազմակերպվել ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի (ընդգրկում է Լոռվա եւ Տավուշի մարզերի զորամասերը) սպայական անձնակազմի, կորպուսի սյունեցի պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողների եւ նրանց ծնողների հետ:

Ելույթում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ սյունեցի զինվորը միշտ էլ արժանապատվորեն է ծառայել հայրենիքին, բարձր պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները, ապացուցել, որ մենք ունենք մարտունակ բանակ:  Կարեւորելով Սյունիքի պատմաաշխարհագրական դիրքը` նա Սյունիքը համարեց Հայաստանի ողնաշարը, առանց որի հզորության չենք ունենա ո՛չ Հայաստան, ո՛չ Արցախ: Մարզպետը կարեւորեց նմանատիպ միջոցառումների նշանակությունը, քանի որ դրանցով ամրանում է զինվոր-ծնող-սպա շղթան: 

ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը նշեց, որ պատերազմն ավարտված չէ, եւ թշնամին ամեն պահ սահմանում ստեղծում է լարված իրավիճակ, որ ազդում է սպայակազմի ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա: Այդ պայմաններում մեր բանակը մեծ պատասխանատվությամբ է կատարում իր մարտական առաջադրանքները եւ միշտ պատրաստ է դիմակայելու ամեն սադրանքի: «Ձեր որդիները դժվարին, վտանգավոր, բայց չափազանց կարեւոր առաջադրանք են կատարում` զենքը ձեռքին թշնամու հետ անմիջական շփման պայմաններում պահելով մեր սահմանները», – նշեց կորպուսի հրամանատարը:

Ներկաները տեսաֆիլմով ծանոթացան ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի պատմությանը, նրա ձեռքբերումներին, մարտական պատրաստվածությանը, ինչպես նաեւ Լոռվա ու Տավուշի մարզերի աշխարհագրական դիրքին ու տեսարժան վայրերին:

Ժամկետային զինծառայողները եւ ծնողները շնորհակալություն հայտնեցին հրամանատարությանը` հոգատար վերաբերմունքի, բանակում առողջ մթնոլորտ ստեղծելու համար, իսկ զինվորի մայրն էլ ցանկություն հայտնեց, որ ամեն առավոտ զինվորը հրամանատարին զեկուցի. «Պարո՛ն հրամանատար, իմ հերթապահության ընթացքում ոչ մի պատահար չի գրանցվել»:

Հյուրերին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին Կապանի մշակույթի կենտրոնի երաժիշտները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի զորամասի գեղարվեստական ինքնագործ խումբը:

ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը պարտադիր ժամկետային սյունեցի լավագույն զինծառայողներին տվեց կարճատեւ արձակուրդ, իսկ նրանց ծնողներին` շնորհակալագրեր:

Բաց դաս Կապանի N2 ավագ դպրոցում

Կապանի N2 նորակառույց ավագ դպրոցում Սյունիքի մարզպետը ողջունեց «Պատանի երկրապահ» ակումբի անդամներին եւ նրանց կոչ արեց հպարտանալ Սյունիքի պատմությամբ, դաստիարակվել նախնիների մարտական ոգով: Ակումբն ունի 20 անդամ, կանոնադրություն, օրացույց: Նա ծանոթացավ նաեւ դպրոցի փառքի սրահին` նվիրված Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին, Վազգեն Սարգսյանին, ինչպես նաեւ նորաստեղծ ակումբի առօրյան ներկայացնող անկյուններին:

Դպրոցի դահլիճում 11-12-րդ դասարանների աշակերտների հետ Սյունիքի մարզպետն անցկացրեց բաց դաս` «Սյունիքի պատմությունը» թեմայով` ներկայացնելով Զանգեզուրյան գոյամարտի նշանակությունը, հատկապես Արսեն Շահմազյանի, Գարեգին Նժդեհի գործունեությունը: Նա շեշտեց հանգամանքը, որ եթե այդ ժամանակաշրջանում Գարեգին Նժդեհը չծավալեր նման պայքար, ապա Զանգեզուրը նույնպես արժանացած կլիներ Արցախի եւ Նախիջեւանի ճակատագրին:

«Դուք պետք է հպարտանաք, որ սյունեցի եք: Հպարտանաք ձեր պատմությամբ, անցյալով, որ ավանդել են ձեր պապերը` Սյունիքը պահելու, պաշտպանելու, այն ավելի զորացնելու պատգամով», – ասաց Սուրեն Խաչատրյանը:

«Պատանի երկրապահ» ակումբ` Կապանի N 6 հիմնական դպրոցում

ՀՀ կրթության եւ գիտության, պաշտպանության նախարարությունների, «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի` այս տարվա սեպտեմբերին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ՀՀ տարբեր դպրոցներում մեկնարկել է «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծման  գործընթաց, որից անմասն չմնաց նաեւ Կապանի N 6 հիմնական դպրոցը, որտեղ մեծ տոնակատարության էր վերածվել ակումբի հիմնումը:

17 հոգուց բաղկացած պատանի երկրապահների ջոկատի երդման արարողությունից հետո ներկաներն ականատես եղան «Հավերժական կտակ» խորագրով հետաքրքիր միջոցառման: Աշակերտները գեղեցիկ գրական եւ երաժշտական անցումներով ներկայացրին Արցախյան պատերազմի հաղթական ուղին, երկրապահ կամավորական ջոկատների կազմավորման պատմությունը, ինչպես նաեւ դպրոցում արդեն ավանդույթ դարձած Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների անունով դասարանների անվանակոչման արարողությունները:

Դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը նշեց, որ «Պատանի երկրապահ» ակումբի ձեւավորման նպատակն է դպրոցականների մեջ ներարկել հայրենասիրական ոգի, դաստիարակել երկրի արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր պատրաստ կլինեն մեր հերոսների թողած ավանդները շարունակել: Նա հույս հայտնեց, որ ակումբը կատարելու է իր կանոնադրական պարտականությունները, իսկ դպրոցի տնօրենությունն ու մանկավարժական կոլեկտիվը ստեղծելու են նպաստավոր պայմաններ նրա գործունեության համար:

Սյունիքի մարզպետ, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանը պատանի երկրապահներին խորհուրդ տվեց լինել մեր պապերի արժանի հետնորդը։

ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանը երկրապահական ընտանիքի անունից շնորհավորեց ներկաներին «Պատանի երկրապահ» ակումբի ստեղծման առիթով եւ հույս հայտնեց, որ այն պատվով կկատարի իր առաքելությունը, թեպետ. «կապանցին հայրենասիրության դասերի կարիք չունի»:

Տոնական միջոցառումից հետո բացվեց պատանի երկրապահ կամավորականների դասասենյակը: Ակումբն ունի կանոնադրություն, ամսագիր եւ դասացուցակ, ըստ որի` շաբաթական երկու օր կանցկացվեն համապատասխան դասընթացներ:

Իսկ միջոցառման ավարտին բաց թողնված աղավնիները, կարծեք, խորհրդանշում էին ներկաների ցանկությունը` թող հարատեւի խաղաղությունը, նոր կազմավորվող ջոկատների ստացած ռազմական գիտելիքներն գործնականում կիրառելու անհրաժեշտություն:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35