Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրենը դատարան կդիմի

01.02.2018 17:44
2940

Հունվարի 23-ին Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանն ազատվել է աշխատանքից: Aravot.am-ի տեղեկություններով՝ նա սկզբում դիմում է գրել, ավելի ուշ ետ վերցրել այն, սակայն նրան, այնուամենայնիվ, ազատել են աշխատանքից դիմումի համաձայն: Ըստ Զանգեզուր TV-ի, դպրոցում ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել, գործը հանձնվել է իրավապահ մարմիններին: Որոշ տեղեկություններով, այս տնօրենից ազատվելու պատճառը նրա` «Սյունյաց երկիր» թերթին բաժանորդագրվելն է: Aravot.am-ի հետ զրույցում արդեն նախկին տնօրենի փաստաբան Արշավիր Խալափյանը հայտնեց, որ պատրաստվում են Լիլիթ Առաքելյանի իրավունքները վիճարկել դատական եղանակով: «Ես գտնում եմ, որ Լիլիթ Առաքելյանին անօրինական են ազատել աշխատանքից եւ կարծում եմ, որ բավարար հիմքեր կան, որպեսզի մենք փորձենք դատական ճանապարհով քաղաքացու իրավունքը վերականգնել», - ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է ազատման պատճառների մասին շրջանառվող լուրերին, մեր զրուցակիցը հավելեց. «Լուրեր ես էլ եմ լսել, բայց այն, ինչը չեմ կարող հիմնավորել, չեմ կարող դնել հայցի հիմքում, հայցի հիմքում ես պետք է դնեմ իրավական նորմերի պահանջների խախտումները»: Ավելին` պարոն Խալափյանը ձեռնպահ մնաց հայտնել: Հիշեցնենք, որ Լիլիթ Առաքելյանն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարել դպրոցում, նա եղել է «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի 2012թ. հաղթող, Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի պատմության եւ հասարակագիտության մասնագետ եւ վերապատրաստող ուսուցիչ, 1-ին աստիճանի տարակարգված ուսուցիչ:  

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

1 փետրվարի 2018թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40