Արդյունաբերության կիսամյակը․ տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին

12.08.2020 12:40
3840

Տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին: Համավարակն իսկապես համաշխարհային մասշտաբներ ունի: Տնտեսական ակտիվության հունիսյան ցուցանիշը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 92.5 տոկոս: Բայց մեր արդյունաբերությունը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ 1.5 տոկոս աճ է արձանագրել: Հետաքրքիր է դիտարկել, թե ինչի հաշվին է դա տեղի ունեցել:

Արդյունաբերության ամենամեծ հատվածը մշակող արդյունաբերությունն է: Այն նախորդ տարի մեր արդյունաբերության կառուցվածքում 67.2 տոկոս էր կազմում: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ մոտ 605.1 մլրդ դրամ էր: Այս տարվա ցուցանիշը պակասել է՝ մոտ 587.3 մլրդ դրամ: Հետևաբար նվազել է նաև մշակող արդյունաբերությյան տեսակարար կշիռն ընդհանուրից ծավալում՝ կազմելով 64.5 տոկոս: Կես տոկոսով կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման ոլորտը: Արտադրանքի ծավալը նախորդ տարվա առաջին կիսամյակի 126 մլրդ դրամի փոխարեն այս տարի 123.4 մլրդ դրամ է: Այս ոլորտի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 13.7 տոկոս էր: Իսկ այս տարի՝ 14.1: Ջրամատակարարման, թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտի արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12.8 մլրդ դրամի փոխարեն այս տարի մոտ 10 մլրդ դրամ է: Ուստի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 1.4 տոկոսից նվազել է՝ դառնալով 1.1 տոկոս: Ակնհայտ է դառնում, որ արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ձևավորվել է հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Այստեղ իսկապես աննախադեպ աճ է՝ 24.3 տոկոս նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Գծապատկերը նկատելի ի ցույց է դնում, թե մենք տարեց տարի ինչ ջանասիրությամբ ենք «զարգացնում» հանքարդյունաբերության ոլորտը: Նախորդ տարիների 7-9 տոկոսի փոխարեն այս տարվա ցուցանիշը 24.3 է: Արդյունքում կարելի է արձանագրել, որ արդյունաբերության կառուցվածքում 2019թ․ հանքահումքային արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործման ոլորտը 17.7 տոկոս տեսակարար կշիռ ուներ: Այս տարի այն դարձել է 20.3 տոկոս:

Հիմա կոնկրետ նշենք, թե ինչի հաշվին: Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով: Ցինկի խտանյութի արտադրության աճն ավելի «կատաղի» է՝ 28.2 տոկոս: Իսկ մոլիբդենի խտանյութի աճի թվի համար ածական կարելի է գտնել միայն ոսկեղենիկ գրաբարում: Համաձայնեք, որ 80 տոկոսանոց աճը բացի «զգլխիչ»-ից, այլ ածականով չես բնութագրի: Միայն պաշտոնական թվեր՝ 2015թ․ մեր երկրից մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը կազմել է մոտ 5.7 մլն դոլար: 2016-ին՝ մոտ 9.4 մլն դոլար, 2017-ին՝ մոտ 8.7 մլն դոլար, 2018-ին մոտ 7.7 մլն դոլար: Անցած տարի թռիչքաձև աճ է արձանագրվել՝ արտահանվել է մոտ 18 մլն դոլարի մոլիբդենի խտանյութ (բոլոր թվերը տարեկան ցուցանիշներ են և կլորացված են ոչ թե թվաբանական կանոնի համաձայն, այլ՝ մեծացվել են: Մեծացվել են, որ այս տարվա կիսամյակի տվյալի համեմատությունն ավելի «նուրբ» կամ «նրբագեղ» լինի): Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 44 մլն 953 հազար 520 դոլար արժեքի մոլիբդենի խտանյութի: Անցած տարվա արդյունահանած և արտադրված մոլիբդենի խտանյութին գումարել ենք այս տարվա առաջին կիսամյակի 80 տոկոսանոց աճը, որ նման արդյունք ունենանք: Ահա այսպիսին է մեր արդյունաբերության առաջին կիսամյակը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Գծապատկեր. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ (հունվար-հունիս), %

Безымянный

Աղբյուրը՝ politeconomy.org

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

01.10.2026 14:44