Վանոն տաղանդավոր մարդ էր, ափսոսում եմ, որ նման վախճան ունեցավ. Սուրեն Աբրահամյան

03.12.2021 19:58
3506

Վանո Սիրադեղյանի կարգի մարդու մասին ոտքի վրա հանպատրաստից խոսք ասելը, եթե կարողանում ես նրա արժեքը գնահատել, ճիշտ չի լինի, դա քո ուսումնասիրության արդյունք պետք լինի․ նա նորանկախ Հայաստանի ակունքներում կանգնած հզոր անհատականություն է եղել, տաղանդավոր գրող, քաղաքական լուրջ գործիչ ու պետական այր, վերջին հաշվով՝ տաղանդավոր մարդ՝ իր ապրած կյանքով, իր վերելքով ու, ցավոք, ողբերգությամբ։ Այս մասին պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողության ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ ՆԳՆ նախկին  նախարար Սուրեն Աբրահամյանը։

«Անկախ նրանից՝ Վանոյին կսիրեն, թե ոչ, ինչ կասեն կամ չեն ասի, ինքը տաղանդավոր մարդ էր, անհատականություն։ Ես շատ եմ ափսոսում, որ իր նման մարդը նման վախճան ունեցավ»,- նշեց Աբրահամյանը։

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:

Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, 75 տարեկան հասակում․ մահվան հանգամանքները հայտնի չեն։

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40