«Սերը միայն խոսքով չէ». Փարավոն Միրզոյան

28.04.2022 15:49
2218

Թեքեյան կենտրոնում կայացավ ՀՀ  ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Նկարիչը եւ էրոսը» խորագրով գեղանկարների ցուցադրությունը եւ պատկերագրքի շնորհանդեսը: Սրահում տառացիորեն ասեղ գցելու տեղ չկար՝ ներկա էին արվեստագետներ արվեստասերներ, տարբեր ոլորտների ակնառու ներկայացուցիչներ:

Ցուցադրված էր վարպետի 50 աշխատանք, որոնցում անվանի նկարիչը մարմնավորել էր ֆիզիկական սիրո տիեզերական ներդաշնակությունը: Ինչ վերաբերվում է էրոսի թեմայով աշխատանքներն ամփոփող նրա՝ «Նկարիչը եւ Էրոսը» պատկերագրքին, այն Մոսկվայում կայացած միջազգային մրցույթում Գրան պրիի է արժանացել:

Արվեստագիտության թեկնածու Եկատերինա Իզոֆատովան անդրադառնալով  թեմային եւ Փարավոն Միրզոյանի արվեստին՝ գրել է. «Սերը, կինը եւ նրա գեղեցկությունը վաղուց կարեւոր տեղ են զբաղեցնում նկարչի արվեստում: Սակայն սերն անհնարին է՝ առանց կնոջը տիրանալու ցանկության, որը գլխավոր շարժիչ ուժն է ֆրոյդական տեսանկյունից մեկնաբանված աշխարհում: Փարավոն Միրզոյանի  գրաֆիկական աշխատանքները հենց դրա՝ բառիս բուն իմաստով մարմնային, ցանկական սիրո մասին են: Զուգադրվելով արվեստագետի ծրագրային երփնագիր աշխատանքներին՝ դրանք ցուցադրում են սիրո տիրույթի մեկ այլ՝ էպատաժային սադրիչ պատկերը…

Մենք դրանցում տեսնում ենք ոչ թե երկիմաստ ակնարկներ ու թախծագորով հայացքներ, ոչ թե սրտագին գրկախառնության ու քնքուշ համբույրի պահեր, այլ ֆիզիկական մերձեցման, զգացական սիրո վայելքին տրված տղամարդու եւ կնոջ լիարյուն ու կրքոտ կերպարներ…»:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով. «Պարոն Միրզոյանը, ով իմ վարպետն է, ինչպես իր խոսքում է ազատ, այդպես էլ իր արվեստում: Այսօրվա ցուցահանդեսը եւ գրքի շնորհանդեսը հենց դրա վառ ապացույցն են»: Նրա ձեւակերպմամբ, այս թեմային շատ նկարիչներ են անդրադառնում, բայց քչերն են համարձակություն են ունենում ցուցադրելու, քանի որ, եթե մի փոքր անգամ եզրագիծը հատեն, արդեն գռեհիկ նայվի, իսկ Փարավոն Միրզոյանի ստեղծագործություններում ընդգծված են մարդկային ջերմ հարաբերություններն ու պլաստիկան: ՀՀ ժողովրդական նկարիչը շուրջ 40 տարի ստեղծագործում է այս թեմայով:

Փարավոն Միրզոյանն ասաց, որ  առաջին անգամ է տպագրվում էրոսի թեմայով պատկերագիրք, իսկ այնտեղ զետեղված գծանկարները ստեղծվել են 1970 թվականից մինչեւ այսօր. «Իմ  ապրած  տարիներին արտահայտել եմ մարդկային մի վերաբերմունք, որը կոչվում է սեր: Սերը միայն բառերով չէ, սերը նաեւ այն է, թե ինչպես է մարդ կարողանում ներկայացնել իր աշխարհը, ապրած օրերը»: Փարավոն Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Թեքեյան մշակութային միությանը ցուցահանդեսը կազմակերպելու եւ իր աշխատանքները ներկայացնելու համար: Նա նաեւ պատկերագիրք նվիրեց միության նախագահ Ռուբեն Միրզախանյանին:

www.aravot.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12