Սերժ Սարգսյանի ելույթը կատաղության է հասցրել ադրբեջանական կողմին.

02.12.2021 12:25
1552

XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ներքաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին, Արցախյան վերջին պատերազմին ու Արցախի հարցի հիմնախնդրին առնչվող հիմնավոր ելույթով:

«Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից»,- իր ելույթի ժամանակ մասնավորապես հայտարարել էր 3-րդ նախագահը:

168.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ելույթը կատաղության է հասցրել ադրբեջանական կողմին:

Այդ կոնֆերանսին Ադրբեջանի կողմից մասնակցող փոխվարչապետ Ալի Ախմեդովը, ով իշխող «Միասնական Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալն է, և կոնֆերանսի ժամանակ ընթերցում էր Ալիևի ուղերձը, Սերժ Սարգսյանի ելույթից հետո երկու անգամ փորձել է միջամտել, արձագանքել ելույթին: Դա արել է բավականին անտակտ ձևով՝ կազմակերպիչներին դնելով անհարմար դրության մեջ: Փորձել է խոսել, սակայն կազմակերպիչները երկու անգամ էլ դա նրան թույլ չեն տվել անել. ընդհատել են ելույթը և ադրբեջանցուն թույլ չեն տվել արտահերթ ելույթով հանդես գալ:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի ելույթն ադրբեջանցիներին շատ է ցավեցրել:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01