Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանը հրապարակեց որոշումը

19.03.2021 15:04
1162

Քննիչը կալանքի տակ է դրել Սերժ Սարգսյանի 489 մլն 160 310 դրամի շարժական և անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, բաժնեմասերը, արժեթղթերը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի կալանքի տակ մնալ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

Երեկ` մարտի 18-ին ընթացող դատական նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնել էր, որ քննիչը կալանքի տակ է դրել Սերժ Սարգսյանի 489 մլն 160 310 դրամի շարժական և անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, բաժնեմասերը, արժեթղթերը։

Փաստաբանը միջնորդել էր կալանքից ազատել այդ գույքը։ 

«Դատարանը որոշում կայացրեց մերժել Սերժ Սարգսյանի գույքը կալանքից հանելու միջնորդությունը։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում»,–ասաց Միսակյանը։

Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց` դեռ կծանոթանան դատավորի` Սարգսյանի գույքը կալանքից չազատելու վերաբերյալ որոշման հիմքերին, սակայն0 չի կարծում, որ այն հիմնավորված և պատճառաբանված կլինի։

«Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշում քրեական մարմինները կայացրել են դրա հիմքերի իսպառ բացակայությամբ։ Նման խախտումներով գույքի վրա կալանք դնելու որոշում ես դեռ չեմ տեսել»,–ասաց Հակոբյանը` հավելելով, որ հնարավոր է` դատարանի որոշումը բողոքարկեն։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։

ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40