Սերժ Սարգսյանը նոր Հայաստանում շարունակում է նախագահ լինել. նա չորս օր առաջ հանդիպել է շախմատիստներին

26.12.2018 19:18
1049

Հայաստանի շախմատի ֆեդերացիայում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել:  Քաղաքական փոփոխություններից հետո ֆեդերացիայի նախագահի պաշտոնը շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ֆեդերացիայի նախագահության եւ խորհրդի կազմում են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործարար որդին՝ Միսակ Բալասանյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը:

Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի հնաբնակներից է: Նա ֆեդերացիան նախագահում է դեռ 2004 թվականից: Վերջին անգամ այս պաշտոնում վերընտրվել է 2017 թվականին՝ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ մինչեւ 2022 թվականը ֆեդերացիան դեռ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Եթե նա շարունակի ղեկավարել մինչ 2022 թվականն, ապա ստացվում է, որ 18 տարի շարունակ ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է լինելու:

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունի: Ինչպես մեր զրույցում փոխանցեցին ֆեդերացիայից՝ նրանք եւս չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը լքի այդ պաշտոնը: Մասնավորապես, շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել կառույցը, պատասխանեց, որ մեր հարցը կոռեկտ չէ:

«Ֆեդերացիան գործում է, նորմալ աշխատում է, խնդիրը ո՞րն է: Նա մինչեւ 2022 թվականը ֆեդերացիայի նախագահն է»,- ասաց Լպուտյանը եւ միաժամանակ տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը այցելում է ֆեդերացիա, հանդիպում է ունենում խորհրդի կազմի հետ եւ մասնակցում է ժողովներին:

Շախմատի ֆեդերացիայի անդամ Աղասի Ինանցն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ֆեդերացիայի նախագահի կարգավիճակով մասնակցում է աշխատանքներին, լինում է նաեւ կառույցում: «Նա մշտական շփման մեջ է ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ: Ֆեդերացիայի նախագահը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա տեղյակ է ֆեդերացիայի անցուդարձից: Կանոնակարգի համաձայն՝ նա մասնակցում է խորհրդի նիստերին եւ ժողովներին: Մի քանի օր առաջ շախմատի տանը հանդիպել է գրոսմայստերների հետ»:

Շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Միքայել Անդրիասյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Շախմատի ֆեդերացիայի խորհրդի նիստ տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին: Անդրիասյանի փոխանցմամբ՝ նիստը վարել է հենց Սերժ Սարգսյանը: Հարցին՝ արդյո՞ք խորհրդի բոլոր անդամներն են նիստին մասնակցել, մասնավորապես, Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանը կամ Արտակ Սարգսյանը ներկա եղե՞լ են, Անդրիասյանը հրաժարվեց պատասխանել:

Ի դեպ, այստեղ ուշագրավն այն է, որ Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի նորություններ բաժնում Սերժ Սարգսյանի եւ գրոսմայստերների հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չկա:

Նոր Հայաստանում Սերժ Սարգսյանը նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ի դեպ, հեղափոխությունը Երեւանի պետական համալսարանին այնպես է շրջանցել, որ կառույցի պաշտոնական կայքում Սերժ Սարգսյանը դեռ ՀՀ նախագահն է, հոգաբարձուների խորհրդի կազմում Վիգեն Սարգսյանը ներկայացվում է պաշտպանության նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Գագիկ Հարությունյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ, Արտակ Դավթյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ եւ այլն:

Երեւանի պետական համալսարանի լրատվության պատասխանատու Գեւորգ Էմին-Տերյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: Այս տարվա ավարտին մնացել է հինգ օր, բայց ԵՊՀ-ն դեռեւս խորհրդի նիստ չի անցկացրել: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում հոգաբարձուների խորհուրդն առնվազն մեկ նիստ պետք է անցկացնի: Լրատվության պատասխանատու Գեւորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի նախագահի կարգավիճակով այցելում է ԵՊՀ: Վերջինս պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի:

Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի կազմերի փոփոխությանը՝ նշենք, որ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել էր, որ բուհերի խորհուրդների կազմը շուտով կվերանայվի: «Բուհերին շրջաբերական է ուղարկվել այն մասին, որ հիմնադիրը՝ ի դեմս կառավարության, եւ լիազոր մարմինը՝ ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, պատրաստվում են փոփոխություններ իրականացնել խորհրդի կազմում: Նաեւ առաջարկություն է արվել վերանայել խորհուրդների պրոֆեսորդասախոսական կազմը: Ուղղակի՛ առաջարկություն, որ եթե նպատակահարմար գտնեն, կարող են իրենք էլ նոր ընտրություններ անել, թարմացնել խորհրդի կազմը: Ուսանողների պարագայում դա բնականոն գործընթաց է՝ բուհն ավարտելուց հետո նրանք պետք է նորերով փոխարինվեն: Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին այդպիսի անհրաժեշտություն է առաջանում»,- ասել էր Լուսինե Գրիգորյանը:

Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ նաեւ «Լույս» հիմնադրամի գործադիր կազմում: Կազմում են նաեւ նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանը, Արմեն Գեւորգյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 

Նշենք, որ Սերժ Սարգսյանը նախկինում եղել է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նրան այժմ փոխարինում է նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում էլ Սերժ Սարգսյանին փոխարինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

armtimes.com

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37