Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի»

19.06.2018 12:58
1213

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը շոկի է ենթարկվել իր զինակից ընկեր, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սարոյանն ասաց, որ նա շատ փակ մարդ էր եւ նույնիսկ նրա երեխաները չգիտեին, թե նա ինչեր ուներ: «Մանվելի աջ ձեռքը չի իմացել ձախ ձեռքն ինչ է անում, ձախը չի իմացել աջը ինչ է անում: Ոչ մեկ չգիտեր Մանվելն ինչ ուներ,ես որտեղից իմանայի»,-ասաց պատգամավորը՝ Մանվել Գրիգորյանի արարքը համարելով խայտառակություն:

«Ես երեկվանից շոկի մեջ եմ, այդ երեխաների նամակները… Ես մեռած էի, թաղած չէի: Երեկ ամբողջ օրը բժիշկներն ինձ մոտ են եղել: Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի: Մանվելն ինչ չուներ, ինչն էր պակաս»,-ասաց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը «համ խայտառակ եղավ, որը նշանակում է, որ Աստված պատժեց, համ էլ դատախազը պատժեց»: Սերյան Սարոյանն այս ձեւակերպումն արեց հիշեցնելով իր՝ դեռեւս 2016թ. ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությունը` «Տուշոնկա» գողացողին ավելի լավ է Աստված պատժի, քան՝ դատախազը»:

«Որ Մանվելն իմ ասածը լսեր, կամ դա կբաժաներ Երկրապահի սոված ժողովրդին, կամ կթափեր այն կողմ: Ինչպես կարող էի ես այդ մասին տեղյակ լինեն, դա աշխարհի ամենավատ բանն է: Ինքն էնպիսի երդումներա տվել, ինչ ասես բոլորս էլ կարող ենք ունենալ, բայց զինվորի հաց…»,-նշեց նա:

Սեյրան Սարոյանը կարծել է, թե ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանին տանում են՝ զենք զինամթերք պահելու համար: «Էդ որ մի երկրապահը չունի: Ում մտքով կանցներ, որ այդ մարդն այդքան կցածրանար: Ես դրա հետ չեմ շփվի»,-հավելեց ԱԺ պատգամավորը:Հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք եւ զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40