Շաբաթօրյա հերթական շրջայցերը՝ շինհրապարակներում

17.11.2025 20:33
740

Համայնքապետարանի կողմից պատվիրված բարեկարգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալը շարունակում է մնալ համայնքի ղեկավարի ամենշաբաթյա աշխատանքային օրակարգի մասը։

Քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների և շինարարությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ համայնքի ղեկավարն իր հերթական այցի ժամանակ շրջել է ինչպես համայնքային բյուջեի միջոցներով, այնպես էլ սուբվենցիոն և այլ ծրագրերով հիմնանորոգվող կառույցներում և բարեկարգվող բակային տարածքներում։

Բոլոր շինհրապարակներում Գևորգ Փարսյանը պատասխանատուների հետ միասին մանրամասն ուսումնասիրել և քննարկել է շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, թերությունների շուրջ արել իր դիտողությունները՝ հորդորելով հնարավորինս արագ շտկել դրանք և խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին։

Շրջայցի ընթացքում դիտարկվել են հետևյալ ծրագրերը՝

Մուշեղ Հարությունյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի և Ողջի գետի միջանկյալ հատվածում հանգստի գոտու, մանկական խաղահրապարակի և խաղադաշտի կառուցման աշխատանքների համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 215 175 000 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Երվադա» ՍՊԸ

Ձորք թաղամասի թիվ 4 և թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ խաղադաշտի նորոգման և մանկական խաղահրապարակի կառուցման համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 112 299 200 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Երվադա» ՍՊԸ

Ձորք թաղամասի թիվ 16, 17 և 18 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ ֆուտբոլի խաղադաշտի կառուցման համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 24 022 000 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Վիլաշին» ՍՊԸ

Շահումյան փողոցի թիվ 15, 17 և 19 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտի կառուցման համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 22 146 000 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Վիլաշին» ՍՊԸ

Շինարարների փողոցի թիվ 12 շենքի հարևանությամբ խաղադաշտի վերանորոգման աշխատանքների համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 15 300 000 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Մելիքյան Շին» ՍՊԸ

Կապանի համայնքապետարանի հարակից այգու նորոգման համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 140 314 000 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ

Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի /Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ/ էսթետիկ տեսքի ձեվավորման աշխատանքներ

Ծրագիրն իրականացվում է Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից համայնքի բյուջե մասհանվող գումարով ՝ 233 298 470 ՀՀ դրամ և համայնքային միջոցներով՝ 214 216 530 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ և «Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ» ՍՊԸ կոնսորցիում

«Կայուն սոցիալական ծառայություններ Սյունիքի մարզի համայնքներում» դրամաշնորհի շրջանակում Շինարարների թաղամասում կառուցվում է սոցիալական հաստատություն, որի շահառուները կլինեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված անձինք։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 640 000 ՀՀ դրամ, որից 29 000 000 ՀՀ դրամը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ֆինանսավորումն է, 21 640 000 ՀՀ դրամը՝ «Կապան» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորման չափը։

Շինարարական կազմակերպությունը՝ «Վիլաշին» ՍՊԸ

Ձորք թաղամասի բակային տարածքների ասֆալտապատում

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 138 300 840 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 76 065 462 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ

Սպանդարյան փողոցի թիվ 2ա բազմաբնակարան բնակելի շենքի բակի վերակառուցում և ասֆալտապատում

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 156 200 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 6 135 910 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «Նշահարում» ՍՊԸ

Կապանի համայնքապետարանի գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 788 000 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 389 515 200 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40