Շաբաթօրյա շրջայցերը շարունակվում են գյուղական բնակավայրերում

27.03.2023 19:53
2194

2022-2023 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներից անմասն չեն մնացել նաև գյուղական բնակավայրերը, որտեղ ևս շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Համայնքապետարանի պատասխանատուների, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և վարչական ղեկավարների հետ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հետևել է Նորաշենիկ, Ներքին Խոտանան, Վանեք գյուղերի վարչական շենքերի և Նորաշենիկ գյուղում մարզադաշտի կառուցման ու նորոգման աշխատանքների ընթացքին, քննարկել շինարարության մանրամասները, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։

Կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս Գևորգ Փարսյանը առանձնահատուկ կարևորել է շինարարության ողջ ծավալով կատարումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Շրջայցի շրջանակում դիտարկվել են հետևյալ ծրագրերը․

Նորաշենիկ գյուղում մարզադաշտի կառուցում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 24 109 261 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 45% կամ 10 849 167 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 55% կամ 13 260 093 ՀՀ դրամ

«ՁԵՌԱԿԵՐՏ» ՍՊԸ

Ներքին Խոտանան բնակավայրում վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 42 453 792 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 40% կամ 16 981 516 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 60% կամ 25 472 275 ՀՀ դրամ

«ՁԵՌԱԿԵՐՏ» ՍՊԸ

Վանեք բնակավայրում վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 47 760 000 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 40% կամ 19 104 000 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 60% կամ 28 656 000 ՀՀ դրամ

«ԿԱՊԱՆԻ ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

Նորաշենիկ բնակավայրի վարչական շենքի նորոգում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 22 778 366 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 40% կամ 9 111 346 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 60% կամ 13 667 019 ՀՀ դրամ

«ՁԵՌԱԿԵՐՏ» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40