Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Ավստրալիայի Համագործակցության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր հավատարմագրերը հանձնելիս։
«Այդ կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության օրակարգին և ընդգծել, որ տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել», - մեջբերում է հրատարակությունը։