«Շակալի» հոտառություն ունեցող Արթուրը եւ «լուռ ու մունջ» Ավետը կործանում են Սիսիանը. տեղաբնակներն ահազանգում են անհետացող համայնքի մասին

29.03.2018 11:53
1846

2016թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ «գործի դնելով» իշխանական լծակներն ու զգալի ֆինանսներ «խաղացնելով» Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արթուր Սարգսյանը: 

Վերջինս օգտագործելով համայնքի բյուջեով իրեն փոխանցված 17 մլն դրամը, հաջողեց կոսմետիկ որոշակի փոփոխություններ իրականացնել քաղաքում՝ ցույց տալով, թե իբր իշխանության է եկել՝ Սիսիանում արմատական բարեփոխումներ անելու նպատակով:

Սակայն, ինչպես ցույց տվեց հետագան, այդ ամենը կարճատեւ ուրախություն էր տեղաբնակների համար: Արթուրի հեռահար նպատակը մեկն էր՝ ամեն գնով  շահել սիսիանցիների վստահությունը, որ եղբայրն ԱԺ պատգամավորի կոստյում հանգնի, ինչն էլ պսակվեց հաջողությամբ: Քաղաքականությունից կմ-ով հեռու, ձկան պես լուռ ու մունջ, «ավանակի» պես հնազանդ, շինարար ախպերը համալրեց երեսփոխանների շարքերը: Զարմանալին ամենեւին էլ այն չէ, որ Ավետն ԱԺ-ում է, այլ այն, որ Արթուրը, որպես Սիսիանի ղեկավարման իր գլխավոր ձեռքբերում (ինչպես այդ մասին նշում է գովազդային նյութում) համարում է Սիսիանից պատգամավոր ունենալու հանգամանքը: Առանց անհարմար զգալու, որ մեկ տարվա ընթացքում այդպես էլ սիսիանցի՝ Սյունիք ներկայացնող պատգամավորը, ԱԺ-ում չի արտաբերել որեւէ բառ, հանդես չի եկել  որեւէ նախաձեռնությամբ: Ավետին ճանաչողները լավ գիտեն, հենց այդպես էլ գլորվելու են տարիները, նրա կենսագրության մեջ ամրագրելով պատգամավոր լինելու իրողությունը:

Արթուրի ղեկավարման փուչիկը պայթեց, երբ իրենից հետո հարեւան Գորիսում համայնքի ղեկավար ընտրվեց ընդամենը 24-ամյա անփորձ մի երիտասարդ, ով սակայն, շատ կարճ ժամանակում հասցրեց այնքան մնայուն եւ երեւացող աշխատանք իրականացնել, այնպես համախմբել գորիսեցիներին իր շուրջը, որը զարմացրեց անգամ «աղվեսի» խորամանկություն եւ«շակալի» հոտառություն ունեցող Արթուրին:

2017թ.-ին, Հայաստանի կործանարար քաղաքականություն իրականացնողների ամենազոր ձեռքը Սիսիան էլ հասավ, տարածաշրջանի 32 բնակավայր միավորելով ձեւավորեցին Սիսիանի խոշորացված համայնքը: Այս ընտրությունների ժամանակ էլ, գործի դնելով ճնշումների սեփական «մեքենան»,  խաղից դուրս թողնելով Արթուրի միակ մրցակցին՝ խոշորացված համայնքի աթոռատերը մնաց անփոփոխ: 

Նախընտրական շրջանում Արթուրի կողմից հնչեցված բոլոր խոստումներն աբսուրդի ժանրից էին, քանի որ Արթուր եւ Ավետ Սարգսյանները մեկ գերխնդիր ունեն, իրենց հայրիկի փորձը (1999-2008թթ. Սիսիանի համայնքի ղեկավար Լավրենտի Սարգսյան), ով այդ տարիներին տիրացավ Սիսիան քաղաքի վարչական անշարժ գույքի եւ հողատարածքների գերակշիռ մեծամասնությանը, նույնությամբ շարունակել խոշորացված համայնքում, ինչպես նաեւ իրենց ծանոթ-բարեկամներով «զավթել» համայնքային եւ բյուջետային բոլոր հաստիքները:

Բերենք մի քանի օրինակներ: Նախ երկու եղբայրների լուռ համաձայնությամբ, այսօր անգործության է մատնվել Սիսիանի հիվանդանոցը՝ գործազուրկ դարձնելով հարյուրավոր սիսիանցիների: Քաղաքապետարանում եւ ենթակա հիմնարկ-ձեռնարկություններում պաշտոնների են նշանակվում մարդիկ, ովքեր անգամ կրթություն չունեն: Հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր ընտրությունների ժամանակ իրենց կողքին չեն եղել: Վերջերս աշխատանքից ազատեցին Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի հաշվապահ Բենիկ Հակոբջանյանին, (այդ պաշտոնը այսուհետ կզբաղեցնի քաղաքապետի տեղակալի կինը), ով շատ ավելի մեծ արժանիքներ, հարգանք ու վաստակ ունի Սիսիանում, քան քաղաքապետի երեսփոխան եղբայրը: 

Սիսիանի թիվ 1 նախակրթարանի տնօրենին ազատվեց, այդտեղ աշխատելու նշանակվեց Արթուրի մանկության ընկերոջ կինը: Քաղաքապետարանում աշխատանքի են ընդունվում մարդիկ, որոնց միակ «առավելությունը» ընկեր-բարեկամ լինելն է: 

Սիսիանյան չինովնիկները եւ նրա նազիր-վեզիրները որպես լրջագույն հաջողություն, նշում են Սիսիանի մարզադաշտի կառուցումը՝ մոռանալով, որ այն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով (նմանօրինակ մարզադաշտեր են կառուցվում հանրապետության մի շարք քաղաքներում): Մինչդեռ պարզվում է, որ այդ մարզադաշտի կառուցման համար համայնքային բյուջեից ծախսվել է շուրջ 750 մլն դրամ, այս հարցի քննությունը թողնում ենք իրավապահ մարմինների քննությանը:

Սիսական գնդի հրամանատարներին սիսիանցիները, եւ ոչ միայն նրանք, միշտ էլ վերաբերվել են խորին հարգանքով, այսօր հիասթափություն են ապրում  հաղթանակած ու հերոսական ուղի անցած գնդի ներկայիս հրամանատարի պահվածքից, ով որպես իր նշանակման փոխհատուցում, առավոտից-երեկո ուղեկցում է Արթուրին, ինչպես մշակութային, այնպես էլ անձնական միջոցառումների ժամանակ, նույնը կարելի է ասել նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի ղեկավարի մասին: Բաժին, որտեղ միայն վերջին տարվա ընթացքում առնվազն 2 տասնյակ ծառայողներ վարչական եւ քրեական տույժերի են ենթարկվել: Տպավորություն է, թե ոստիկանապետի գերխնդիրն Արթուրի անձնական եւ վերանձնային շահերին ծառայելն է:

Սարգսյան եղբայրներն իրենց կարգավիճակից զարմացած վայելում են կյանքը, փոխարենն անտերության են մատնվել եւ դատարկվում են խոշորացված համայնքի բնակավայրերը, քանի որ ընտրություններից հետո, այդպես էլ համայնքի ղեկավարն անհասանելի է իրենց համար, իսկ նրա կողմից նշանակված վարչական ղեկավարները զբաղված են իրենց նախկին կեղտերը կոծկելով: Ցանկացած լրատվամիջոց կարող է ուսումնասիրել Սիսիանի ներկա վիճակը եւ կտեսնի, որ բացի Սիսիանի ավանդույթներով լեցուն մշակութային օջախներից, մնացած ոլորտներում սկիզբ է դրվել Սիսիանի կործանմանը, եւ ինչպես ժողովուրդն է ասում. «Հասել է Սիսիանի վերջին սկիզբը»:  

nt.am

28-03-2018 

Կարեն Գրիգորյան

Աիդա Մկրտչյան

Գարեգին Հարությունյան

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41