«Շախմատի ոլորտում Հայաստանը գնալով հետաքրքրում է աշխարհին, ճիշտ չէ առանց հիմքերի դպրոցներից հանել առարկան». Կրթության փորձագետ

01.02.2019 19:18
1095

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ դպրոցական ծրագրերը պետք է անհապաղ վերանայվեն, քանի որ այն ծրագիրը, որն ունեն այսօրվա դպրոցները՝ 2004 թվականի ծրագիր է։

«2016 թվականին մեր դպրոցները պետք է ունենային նոր ծրագիր։ Ինչ-որ ծրագիր եղավ՝ միջնակարգ կրթության չափորոշիչների, բայց այդպես էլ չհաստատվեց, ու մինչև հիմա անորոշ վիճակ է։ ԿԳ նախորդ նախարարը կազմակերպություններին հայտարարել էր միջազգային մրցույթ, որպեսզի հաղթող կազմակերպությունը մշակեր այդ կրթական ծրագիրը։ Որոշ կազմակերպություններ արդեն անցել էին երկրորդ փուլ, բայց երբ տեղի ունեցավ հեղափոխություն, այդ ծրագրի ճակատագիրն անհայտ դարձավ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ս. Խաչատրյանը՝ անդրադառնալով Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաները պետք է վերանայվեն։

ԿԳ նախարարը մասնավորապես ասել էր, որ կարևորում է հայագիտական առարկաները, սակայն դրանք պետք է վերանայվեն։ Նա նաև ասել էր, որ դեռևս հարց է՝ հետագայում դպրոցներում շախմատ կդասավանդվի՞, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ ծնողներից բազմաթիվ բողոքներ են ստանում շախմատ առարկայի վերաբերյալ:

«Դասավանդվող առարկաների վերանայման համատեքստում պետք է յուրաքանչյուր առարկայի անդրադառնան առանձին-առանձին։ Կարծում եմ՝ պետք է ունենանք ավելի ճկուն ծրագիր, որտեղ ծնողներն ու երեխաները կունենան ընտրության հնարավորություններ։ Աշխարհում ընդունված է դասավանդել ընտրովի առարկաներ, օրինակ՝ շատ երկրներում կրոնը և էթիկան դասավանդվում են ընտրովի, այսինքն՝ ծնողն ընտրում է կա՛մ կրոն, կա՛մ էթիկա։ Լավ կլիներ, որ մեզ մոտ էլ այդ տարբերակը լիներ, որի դեպքում կդադարի բանավեճն այս կամ այն առարկայի լինել-չլինելու հետ կապված»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

Անդրադառնալով շախմատի դասավանդմանը, Սերոբ Խաչատրյանը նշեց, որ այս հարցում իր կարծիքը սուբյեկտիվ է, քանի որ ինքը և որդիները շախմատ են պարապել, այդ պատճառով էլ այդ առարկայի նկատմամբ ունի դրական վերաբերմունք։

«Հասկանում եմ նաև, որ շախմատի դասավանդման մեջ կան լուրջ խնդիրներ, օրինակ՝ ոչ բոլոր դպրոցներում կան լավ ուսուցիչներ, շախմատի ծրագիրը դասագրքերում միգուցե պետք է վերանայեն ու բեռնաթափեն, կամ գուցե այդ առարկայից պետք է թվանշան չնշանակվի։ Այսինքն՝ այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկենք ու վերանայենք։ Բայց ուսուցիչների հարցը բավականին լուրջ է, քանի որ, եթե նա լավը չեղավ, առարկայի դասավանդումը կարող է նույնիսկ ձախողվել, այս բոլորը հարցեր են, որոնք օբյեկտիվորեն պետք է քննարկվեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև նկատեց, որ շախմատի ոլորտում Հայաստանը գնալով աշխարհին դառնում է հետաքրքրող երկիր, և ճիշտ չի լինի առանց հիմքերի հանել շախմատի առարկան։
Հարցին՝ կա՞ այնպիսի առարկա, որը պետք է ներառվի դպրոցական ծրագրերում, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց.

«Որևէ բան չէի փոփոխի, քանի որ դպրոցում դասավանդվող առարկաները պետք է շատ կայուն լինեն, այդքան էլ չի խրախուսվում մոդայիկ առարկաների դասավանդումը դպրոցներում, նման առարկաներ կարելի է դասավանդել դպրոցներում՝ խմբակների տեսքով։ Իսկ դպրոցը պետք է դասավանդի կլասիկ գիտությունները, որոնք բոլորիս հայտնի են, նոր առարկա ավելացնելու իմաստ չեմ տեսնում»։

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ նշեց, որ ուսումնական ծրագրի փոփոխության հարցն ընդհանուր քննարկման մեջ է, և հստակ որևէ բան չկա: «Շախմատի և այլ առարկաների դասավանդումը նույնպես քննարկվում է, բայց որևէ որոշում չկա, երբ այդ քննարկումներն ակտիվ ընթանան, այդ ժամանակ կհայտնեմ իմ կարծիքը»,- եզրափակեց Ս. Կարաբեկյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24