«Շանթ-2018». Զորավարժության սցենարով պայմանական հակառակորդը սրել է իրավիճակը սահմանին

11.09.2018 14:52
1579

«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարի համաձայն պայմանական հակառակորդը գործողություններ է սկսել սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«14:00-ի դրությամբ, ըստ սցենարի, տարածաշրջանում սրվել է դրությունը, սահմանին կուտակումներ կան: Պայմանական հակառակորդն անցել է կտրուկ գործողությունների, երկու կողմից զոհեր ունենք: Հիմա որոշակի գործողություններ են ընթանում: Փախստականների մեծ հոսքի վտանգ կա, որի ընթացքում Հայաստան ահաբեկիչներ կարող են ներխուժել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զորավարժության ընթացքում լինելու են նաև այլ պայմանական աղետային իրավիճակներ:

Հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին ժամանակ առ ժամանակ կտեղեկացվի: Հաջորդ ճեպազրույցը տեղի կունենա 16:00-ին:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը:

 

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40